Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում

 Սեբաստացիները ուսումնական տարին մեկնարկեցին ուսումնական ճամփորդությամբ՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարմամաբ:  Կրթահամալիրում տոն օրը՝ տիար Բլեյանի տարեդարձի ուրախ տրամադրությունը, ոգրևորությունը փոխանցվեց մեզ, և ուրախությամբ, ոգևորվածությամբ սկսեցինք մեր ճամփորդությունը:  Մեր առաջին կանգառը Օշականում էր՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Շրջեցինք բակում, տառերի պուրակում, գտանք մեր անվանատառերը, երգեցինք «Հայր մեր», «Այբ բեն գիմ» երգերը:

Ուսումնական ճամփորդության երկրորդ կանգառը Դիդի Կոնդի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռն էր: Սեբաստացիները քայլքով հաղթահարեցին Դիդի Կոնդի բարձունքը հասնելու մատուռին, դիտակետին: Բարձունքը հաղթահարելիս սովորողները հաշվեցին իրենց քայլերը գրանցեցին, բարձունքից հեռադիտակներով ուսումնասիրեցինք բնակավայրը, մեր առջև փռված գյուղերը: Ճամփորդությունը ամփոփեցինք Աշտարակի ջրաղացի ափին: Սովորղները խաղացին բակային խաղեր, տեսանք նաև՝ ինչպես են ցորենից ալյուր ստանում, սնվեցին, հանգստացան, կիսվեցին իրենց տպավորություններով:

Շարունակել կարդալ “Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում”