Դիտարկել եմ Արևելյան դպրոցի 3.3 դասարանի դասվար Արմինե Մովսիսյանի բլոգը, Մայսիյան հավաքին ներկայացրած և իրականացրած «Ելք» ստուգատեսի նախագիծը: Նախագծում հստակ ձևակերպված է նախագծի նպատակը, առանձնացված են գործունեության ոլորտները, խնդիրները, նախագծին կից հրապարակված է նաև «Ելք» ստուգատես նախագծի ամփոփումը՝ հետևյալ փաթեթներով՝
1․ Մարզական գործունեություն
2․ Երաժշտական գործունեություն
3․ Տեխնոլոգիական-նկարչական գործունեություն
4․ Բնագիտական գործունեություն
Յուրաքանչյուր սովոորղ, ով մասնակցել է նախագծին , աշխատանքները ամփոփել է նաև իր բլոգում: Արդյունքները ամփոված են ուսումնական փաթեթներով, նախագծում ներկայացված գործունեություններից յուրաքանչյուրին մասնակցել է 10-11 սովոորղ, ենթադրում եմ, որ նախագիծը իրականացվել է սովորողների ընտրությամբ, իսկ մյուս գործունեություններին վերաբերող հմտություններն ու կարողությունները սովոորղները դրսևորել են ընթացքում, հեռավար ուսուցման, ընտանեկան նախագծերին մասնակցելիս, առցանց տեսդասերին: