Սովորողները ոչ միայն առցանց են մասնակցում Քանդակագործության և շրջակա միջավայրի փառատոնին` ընտանեկան միջավայրը դարձնելով Արտ միջավայր, այլև նախագծային խմբով հանդիպում ենք դպրոցում մասնակցում և իրականացնում Արտ միջավայր փառատոնային նախագիծը: Արտ միջավայր նախագծին էին մասնակցում Ալֆրեդ Հարությունյանը և Արեգ Գասպարյանը: Միասին ոգևորված և կարոտած դպրոցի բակին, հատկապես, մեզ ուրախ և արևոտ ամառային ճամբարը հիշեցնող լողափին` սկսեցինք բարեկարգել, ինչպես սովորողներն էին ասում` «սիրունացնել մեր դպրոցի տարածքը»: Միասին նաև ծաղկատունկ կատարեցինք, սածիլեցինք ծաղկի նոր սածիլներ, լաքապատեցինք ցանկապատերը:
Day: 13.06.2020
«Սասնա ծռեր». ընտանեկան ընթերցում
«Սասանա ծռեր» էպոսը Լիլի Թորոսյանի ներկայացմաբ: Շատ հետաքրքիր է ներկայացնում Լիլին էպոսը տատաիկի օգնությամբ, հիշում և թվարկում է Սասնա հերոսներին:
Ընտանեկան միջավայրը՝ փառատոնայնին հարթակ
Արտ միջավայր նախագծի շրջանակներում ընտանեկան միջավայրում Լիլի Թորոսյանը մասնակցում է շրջակա միջավայրի փառատոնին՝ ընտրելով հնացած , չօգտագործվող իրերին նոր կյանք տալու ուղղությունը: Շատ հետաքրքիր լուծում է առաջարկում Լիլին՝ ինչպես վարավել չօգտագործվող իրերի հետ: