Posted in 2019-2020 ուստարի, Հեռավար ուսուցում, Մանկավարժական աշխատողների ճամբար, Նախագիծ

Դիտարկում. «Ելք ստուգատես»

Դիտարկել եմ  Արևելյան դպրոցի 3.3  դասարանի դասվար Արմինե Մովսիսյանի բլոգը, Մայսիյան հավաքին ներկայացրած և իրականացրած «Ելք» ստուգատեսի նախագիծը: Նախագծում հստակ ձևակերպված է նախագծի նպատակը, առանձնացված են գործունեության ոլորտները, խնդիրները, նախագծին կից հրապարակված է նաև «Ելք» ստուգատես նախագծի ամփոփումը՝ հետևյալ փաթեթներով՝

1․ Մարզական գործունեություն
2․ Երաժշտական գործունեություն
3․ Տեխնոլոգիական-նկարչական գործունեություն

4․ Բնագիտական գործունեություն

Յուրաքանչյուր սովոորղ, ով մասնակցել է նախագծին , աշխատանքները ամփոփել է նաև իր բլոգում: Արդյունքները ամփոված են ուսումնական փաթեթներով,  նախագծում ներկայացված գործունեություններից յուրաքանչյուրին մասնակցել է 10-11 սովոորղ, ենթադրում եմ, որ նախագիծը իրականացվել է սովորողների ընտրությամբ, իսկ մյուս գործունեություններին վերաբերող  հմտություններն ու կարողությունները սովոորղները դրսևորել են ընթացքում, հեռավար ուսուցման, ընտանեկան նախագծերին մասնակցելիս, առցանց տեսդասերին: