Posted in Սովորողների ճամբար, Խաղողագործություն և գինեգործություն

Հարավի խաղողագործ հերթապահները

հարավային դպրոցում խաղողագործ ճամբարականների նախագծային խումբը սկսել է զբաղվել Հարավի խաղողի վազերի մշակմամբ: Ճամբարականների հետ նախ ուսումնասիրեցինք խաղողի վազերը, սովորեցինք խաղողի վազի բաժակը տարբերել, մաքրեցինք մոլախոտերից, որ հետո ստեղծենք գեղեիկ կախովի  խաղողի թարմաներ: Խաղողի վազի բաժակների ազատումը մոլախոտերից դեռ շարունակվում է, պարբերաբար ճամբարականները կհերթապահեն Հարավում և կմշակենք, կմաքրենք միասին խաղողի վազերը: Խաղողի վազերը ուսումնասիրելուց, մոլախոտերից մաքրելու աշխատանքներից հետո, օրը ամփոփեցինք զրույց-քննարկումով, ճամբարականները պատմեցին իրենց օօրվա մասին, ինչ են սովորել, ինչ նոր հմտություններ են ձեռք բերել, ինչպես նաև վազվեցինք մեր սիրելի անցանկապատ, կանաչապատ դպրոցի այգում:

Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ

1. հանդիպումը նախապատրաստող աշխատողը՝ մանկավարժական աշխատողի 2019-2020 ուստարվա գործունեության գնահատում, այդ թվում՝

Ուսումնկան նյութերի հղումներ՝ Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ”

Posted in Ուսումնական նախագծեր 2019-2020

Հարավի խաղողագործները

Մասնակիցներ՝ Խաղողագործների նախագծային խումբ, խաղողագործ և գինեգործ ուսանողներ

Ժամկետը՝ հունիսից 

Նպատակը՝ Խնամել Հարավային դպրոց-պարտեզի խաղողի վազերը, հետևել աճին:

Խնդիրները՝

  • Սովորել ճիշտ մշակել խաղողի վազերը
  • խաղողի թարմայի ստեղծման հմտությունների ձևավորում
  • սովորել պարարտեցնել, բուժել հատուկ դեղամիջոցներով, որոնք ստեղծված են խաղողի մշակման համար:
  • այս պայմաններում պահպանել սոցիալական շփման կանոները և աշխատել այգում:

Ընթացքը և նկարագրությունը՝ Խաղողագործ ուսանողների, ինչպես նաև խաղողագործների նախագծային խումբը՝ 3-4  սովորողներ, հերթապահության ընթացքում Հարավում մշակում և խնամում ենք խաղողի վազերը: Ամեն հերթապահության սովորողների խմբերը փոխվում են:

Արդյունքները կամփոփում՝