Posted in 2019-2020 ուստարի, Խաղողագործություն և գինեգործություն

Խաղողի վազերի մշակում

Հարավային դպրոց-պարտեզի խաղողի վազերի մշակման աշխատանքները շարունակվում են: Շարունակում ենք մաքրել մոլախոտերից, ջրել, այսօր նաև խաղողի մշակման աշխատաքններին միացան  մանկավարժական աշխատողների նախագծային խումբը: Միասին կաբեցինք խաղողի վազը՝ ստեղծեին թարմա, որպեսզի խաղողի թփերը, ճյուղերը չվնասվեն գետնին, ավելի լավ աճեն, և արդյունքում ունեցանք խաղողի փոքրիկ թարմաներ: Մեր խաղողի այգին գրeթե ազատված է մոլախոտերից, մենք շարունակելու  ենք մոլախոտերի մաքրման աշխատանները, հետագա խնամքը:

 

Posted in Ուսուցչի լաբորատորիա

2020-2021 ուստարվան ընդառաջ. առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման նպատակն էր ամփոփել նախ 2019-2020 ուստարին իր ձեռքբերումներով, բացթողումներով, ձախողումներով: Նախքան բուն հանդիպումը, մանակավարժական աշխատողները ներկայացնում են հաշվետվություն ամփոփման տեսքով: Այս ուսումնական տարում, մինչև չորրորդ շրջանին անցնելը, բազմիցս ամփոփել ենք ուսումնական տարին, յուրաքանչյուր ամիս(Հաշվետվություններ), ամփոփեցինք տարին, աշխատանքները նաև նախքան կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպումը: Անխոս, այս ամփոփումը՝ Մանակավարժական աշխատողների հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ, միանգամայն տարբեր էր, ևս մեկ անգամ աշխատաքնները ուսումնասիրելով , հավաքելով՝  այս ամփոփումը հնարավորություն տվեց մտորել, հետ նայել՝ ինչ արեցինք և ինչ ենք անելու, ինչ ենք մեզ հետ տանելու արդեն 2020-2021 ուստարի: Շարունակել կարդալ “2020-2021 ուստարվան ընդառաջ. առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ”