Posted in Ուսուցչի լաբորատորիա

Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»

Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»

Զայրույթի պոռթկումներ

Հակառակը, ես պնդում եմ, որ ոչ միայն փոքրիկների այս թվացյալ իռացիոնալ և չափից դուրս զայրույթը՝ «զայրույթի պոռթկումները», պատճառաբանված են միայն իրենց հանդիպած դեպքերով կամ նրանով, ինչ որ ասվում և արվում է նրանց հանդեպ, այլ որ այդ բաները կբարկացնեին մեզ, եթե պատահեին մեզ հետ կամ ասվեին մեզ և արվեին մեր հանդեպ: Նույնիսկ ամենաբարի և սիրառատ ընտանիքներում երկու տարեկաններին պետք է օրը հարյուր անգամ հիշեցնեն, կա՛մ իրենց ծնողների բառերով և գործողություններով, կա՛մ դեպքերով, կա՛մ հենց իր՝ բնության կողմից, որ իրենք փոքրիկ են, թույլ, տգետ, անշնորհք, հիմար, անվստահելի, անհանգիստ, ավերիչ, գարշահոտ և նույնիսկ զզվելի: Շարունակել կարդալ “Ջոն Հոլթ «Միասին խոհանոցում»”

Posted in Հեռավար ուսուցում, Սովորողների ճամբար, Ընտրովի մաթեմատիկա

Ուսումնական առցանց ճամբար. բանավոր մաթեմատիկա

Ամառային ուսումնական առցանց ճամբարի շրջանում սկսում ենք ընտրությամբ գործունեության ստուգատեսը: Ճամբարականները՝ բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խումբը, շարունակում է աշխատել առցանց՝ հաշվում ենք, չափում, պատրաստում մաթեմատիկայի հետ՝

Ինեսա Թորոսյան

Շարունակել կարդալ “Ուսումնական առցանց ճամբար. բանավոր մաթեմատիկա”

Posted in Հեռավար ուսուցում, Սովորողների ճամբար

Խոսքի զարգացում մուլտֆիլմով

Ամառային ուսումնկան ճամբարին ճամբարականները  համր կարճամետրաժ մուլտֆիլմը դիտեուց հետո, հորինում են պատմություն, վերնագի՛ր, անգամ փոխում են ընթացքը,կիսվում են իրենց տպավորություններով, փորձում են բացատրել՝ ինչ է սովորեցնում մուլտֆիլմը, իրենք ի՞նչ հասկացան այն դիտելով: հետո միասին քննարկեցինք նաև  տեսադասին Microsft Teams  հարթակում :

Լիլի Թորոսյան-«Հինգ Խեցգետինները»

Շարունակել կարդալ “Խոսքի զարգացում մուլտֆիլմով”

Posted in Նախագիծ, Խաղողագործություն և գինեգործություն

Աշխատանքային եռուզեռ Սարալանջ-Սասնալանջում. խաղողի վազերի բուժում

Աշխատանքային եռուզեռը Սարալանջում շարունակվում է, խաղողագրոծ, գինեգործ, հողագործ սեբաստացի մանկավարժները շարունակում են օրը սկսել խաղողի վազերի մշակմամաբ, խնամքով, ապրեցնել խաղողի վազերը: Այսօր սկսեցինք խաղողի վազերի բուժմամբ: Հատուկ նյութով, որը բակտերիասպան է, սնկասպան, հակասնկային, պաշտպանում է խաղողի վազերը մանրէներից, սնկերից,ուտիճներից, ցողեցինք Սարալանջի խաղողի վազերը, սովորեցինք այդ դեղանյութը տարբերել՝ որպես խաղողի մշակման կարևոր նյութ՝ դեղ: Սարալանջում շարունակվում է նաև մոլախոտերի քաղհանը՝ մաքրեցինք խաղողի տնկիրների համար նախատեսված տարածքը, քարերով առանձնացրինք խաղողի վազերի բաժակները: Սարալանջ- օրեցօր բարեկարգվում է, ավելի ընդարձակվում՝ որպես խաղողի այգի, վերածվում իրական Սասնալանջի:

Posted in Նախագիծ, Խաղողագործություն և գինեգործություն

Աշխատանք Սարալանջում

Սարալանջում շարունակվում է խաղողի այգու աշխատանքները, նախապատրաստում ենք նոր հողատարածք խաղողի նոր տնկիների համար: Նախատեսված հողատարածքը մաքրում ենք՝ մոլախոտերը քաղհանում ենք, խոտը տեղափոխում: Խաղողի վազի բաժակները լայնացնում ենք, մեծացնում ենք, փխրեցնում, որպեսզի ոռոգելիս ջրի կորուստը քիչ լինի, խաղողի արմատները ավելի շատ ջուր կլանեն առատ բերք ստանալու համար: Այսօր մինչև անձրևի խանգարելը հասցրեցինք կատարել դեռ վերը նշված աշխատանքները, իհարկե, աշխատանքները շարունակվելու են:

Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2019-2020, Սովորողների ճամբար

Ամառային ուսումնական առցանց ճամբար՝ չորրորդ ուսումնական շրջան 25.05-05.06.2020

Մասնակիցներ՝   Հարավային դպրոցի 1.2  դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մայիսի 25-ից, հունիսի5-ը

Ամառային առցանց ուսումնական ճամբարի առցանց տեսադասերի անցկացման ժամատախտակ

Ամառային ուսումնական առցանց ճամբարի անհատական աշխատաժամանակ

Ամառային ուսումնական ճամբարին շարունակվող նախագծեր

Ես կարողնում եմ ուսումնական նախագիծ

Իմ մեդիաայբբենարանը

Բանավոր մաթեմատիկա

Ամառային առցանց ուսումնական ճամբար՝ 25.05-28.05.2020

Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական առցանց ճամբար՝ չորրորդ ուսումնական շրջան 25.05-05.06.2020”