Posted in Հաշվետվություն, Մանկավարժական աշխատողների ճամբար

Մարմնակրթությունը կրթահամալիրում 2019-2020 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարմնակրթություն ուսումնական պարապմունքի հիմնական նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է: Յուրաքանչյուր դասավանդող և սովորող առաջնորդվում է այս սկզբունքով: Նախ կրթահամալիրում ողջ կրթական ծրագիրն է հիմնված  վերը նշված հիմնական դրույթների վրա: Յուրաքանչյուր ուսումնական պարապմունք իր մեջ ներառում է մարմնակրթություն: Այսպես կրթահամալիրում անցկացվող Առավոտյան ընդհանուր պարապմունքը: Ընդհանուր պարապմունքի շնորհիվ ոչ միայն սովորողները նախ ծանոթանում են ազգային երգ ու պարին, դրա կրողն ու տարածողն են դառնում, սովորում են նոր ազգային երգ ու պար, նաև ընդհանուր պարապմունքը համախմբում է բոլոր սովորողներին,  և քանի որ պարը նույնպես մարմնակրթության մի մասն է , ուստի ընդհանուր պարապմունքին էլ մենք զբաղվում ենք մարմնկրթությամբ, առողջ, ուսուցողական ապրլելակերպով: Շարունակել կարդալ “Մարմնակրթությունը կրթահամալիրում 2019-2020 ուստարի”