Microsoft Teams հարթակում առցանց բաց տեսադասին սովորողները պատրաստել էին ռոդարիական հարցեր միմյանց: Հետաքրիր քննարկում ունեցանք, սովորողներից շատերը ռոդարիական հարցեր էին պատրաստել նաև ինձ համար, ինչը շատ հաճելի էր և անսպասելի: Սովորողները նաև տեսադասին կիրառեցին ռոդարիական հնարքերից, Ջ. Ռոդարիի «Շփոթ պապը» հեքիաթի նման սկեցին պատմել տարբեր հեքիաթներ, «շուռ տալ», իսկ մենք մյուս սովորողների հետ փորձեցինք ուղղել հեքիաթը: