հարավային դպրոցում խաղողագործ ճամբարականների նախագծային խումբը սկսել է զբաղվել Հարավի խաղողի վազերի մշակմամբ: Ճամբարականների հետ նախ ուսումնասիրեցինք խաղողի վազերը, սովորեցինք խաղողի վազի բաժակը տարբերել, մաքրեցինք մոլախոտերից, որ հետո ստեղծենք գեղեիկ կախովի խաղողի թարմաներ: Խաղողի վազի բաժակների ազատումը մոլախոտերից դեռ շարունակվում է, պարբերաբար ճամբարականները կհերթապահեն Հարավում և կմշակենք, կմաքրենք միասին խաղողի վազերը: Խաղողի վազերը ուսումնասիրելուց, մոլախոտերից մաքրելու աշխատանքներից հետո, օրը ամփոփեցինք զրույց-քննարկումով, ճամբարականները պատմեցին իրենց օօրվա մասին, ինչ են սովորել, ինչ նոր հմտություններ են ձեռք բերել, ինչպես նաև վազվեցինք մեր սիրելի անցանկապատ, կանաչապատ դպրոցի այգում: