Posted in Ընդունելություն

Ընդունելություն 2022-2023

Ողջո՛ւյն, ընկեր, սիրելի սովորող։ Ես Մարգարիտ Հովնանյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց -պարտեզի քո ավագ ընկերը։Մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ եմ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հրավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:  Սիրում  եմ ընթերցել, զբաղվել սպորտով,  ստեղծագործել: Հարավային դպրոց- պարտեզում նոր ուսումնական տարում աշխատելու եմ 6 տարեկանների խմբի հետ։ Եթե դու արդեն վեց տարեկան ես կամ շուտով կլինես վեց տարեկան, ապա 2022-2023 ուստարում սպասում եմ քեզ ամենաստեղծական, ազատ, կրթական միջավայրում միասին անցկացնելու սեբաստացիական բացահայտումներով լի ճամփորդական օրեր, որպեսզի դո՛ւ, ե՛ս, միասին ստեղծենք մեր ազատ,   կրթական միջավայրը։

Մեր կրթական ճամփորդությունը սկսելու ենք «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով։ Միասին սովորելու ենք, սովորեցնենք։ Սովորելու ենք առաջին հերթին առողջ ապրել՝ հեծանիվ ենք վարելու, լողալու, ճամփորդելու և շատ քայլելու։ Սովորելու ենք ընթերցել ստեղծագործելով ու կիրառելով ռոդարիական հնարքներ։ Ստեղծագործելու ենք քանդակելով, նկարելով, պատրաստելով։  Ծանոթանալու  ենք համակրգչային ծրագրերին։ Ամենակարևորը՝ սովորելու ենք մեր ազգային երգն ու պարը,  ծանոթանալու ենք  և  իրկանացնելու մեր  ազգային  ծեսերը։ Սովորելու ենք Ուսումնական Ագարակում ձիավարել, ծանոթանալու ենք , կերակրելու և խնամելու կենդանիներին։ Մեր ձեռքերով ստեղծելու ենք մեր փոքրիկ «կանաչ անկյունը»․ աճեցնելու և խնամելու ենք բույսեր, ծաղիկներ։ Սովորելու ենք գնահատել բնությունը, միջավայրի մաքրությունը, ընկերությունը, իմացածը ընկերների հետ կիսելու կարողությունը։

Դե՛  ինչ, ամենահվես, ուրախ,ուսումնական օրեր են սպասվում քեզ  «Մխիթար Սեբաստացի» կիրթահամալիրում, յուրաքանչյուր օր՝ ոգևորությամբ ու բացահայտումներով լի։

Ուսումնական պայմանագիր

Ուսումնական պլան

Գրանցաթերթիկ

Ուսումնական բլոգ՝ https://margaritahov.home.blog
Էլեկտրոնային հասցե՝ margarithovnanyan@mskh.am
Ծրագրի ղեկավար՝ Շամիրամ Պողոսյան. էլ. հասցե՝  Sh.Poghosyan@mskh.amհեռ.` 094211291
Հարավային  դպրոց՝ http://artschool.m
Հասցե՝ Ծովակալ Իսակովի 52/6, հեռ․՝ 010 73 61 00; 093 133 80

Առաջին դասարանի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր

  • լուսանկար 3*4 չափսի -2 հատ
  • երեխայի ծննդյան վկայականի պատճեն – 1 օրինակ
  • երեխայի սոցիալական քարտի պատճեն-1 օրինակ
  • ծնողի անձնագրի պատճեն-1 օրինակ
  • բժշկական թերթիկ ( երեխայի առողջական վիճակի մասին երեխայի բժշկական քարտից քաղվածք, 26 ձև)

Ուսումնական գործունեությունների ուղղությունները՝

Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում։
Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում։
Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում  պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։ Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ։

Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
Լող, հեծանվավարություն, վազք, քայլք

Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում։

Էկոլոգիական հանրակրթություն՝
Միջավայրի, բույսերի և կենդանիների խնամք, Բնագիտական փորձերի, բնական երևույթների դիտարկումների, հետազոտությունների միջոցով բնության գաղտնիքները բացահայտելու հնարավորություն։

Գործնական օտար լեզու՝ 

Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն

Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում։

Միջավայրը.
Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
Լողավազան
Կրթական պարտեզ
Խոհանոց

Ուսումնական լրացուցիչ ծառայություններ
— Երկարացված օրվա
— սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով

Լրացուցիչ կրթություն.
Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, թմբուկ, կիթառ, շվի)
Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն, մետաղագործություն-ոսկերչություն)
Շախմատ
Մարմնամարզություն
Լող
Պար, Կարատե

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն