Posted in Ընդունելություն

Ընդունելություն 2022-2023

Ողջո՛ւյն, ընկեր, սիրելի սովորող։ Ես Մարգարիտ Հովնանյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոց -պարտեզի քո ավագ ընկերը։Մասնագիտությամբ բանասեր-մանկավարժ եմ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հրավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:  Սիրում  եմ ընթերցել, զբաղվել սպորտով,  ստեղծագործել: Հարավային դպրոց- պարտեզում նոր ուսումնական տարում աշխատելու եմ 6 տարեկանների խմբի հետ։ Եթե դու արդեն վեց տարեկան ես կամ շուտով կլինես վեց տարեկան, ապա 2022-2023 ուստարում սպասում եմ քեզ ամենաստեղծական, ազատ, կրթական միջավայրում միասին անցկացնելու սեբաստացիական բացահայտումներով լի ճամփորդական օրեր, որպեսզի դո՛ւ, ե՛ս, միասին ստեղծենք մեր ազատ,   կրթական միջավայրը։

Մեր կրթական ճամփորդությունը սկսելու ենք «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով։ Միասին սովորելու ենք, սովորեցնենք։ Շարունակել կարդալ “Ընդունելություն 2022-2023”