Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Թումանյանական օր

Սովորողների հետ այցելեցինք Թումանանի թանգարան, ծանոթացանք Թումանյանի ստեղծագործություններին, կյանքին։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Թումանյանի իրերը, բնակարանի  կահավորանքը։ Միասին դիտեցինք ֆիլմ  Թումանյանի մասին և մուլտֆիլմեր։ Մեր այցը ամփոփեցին թանգարանի բակում՝ քննարկելով այցի մասին, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, գիտելիքներով՝ ի՞նչ նոր տեղեկություն ստացան Թումանյանի մասին, ստեղծագործությունների։ Միասին բակում բերանցի ընթերցեցինք Թումանյան, երգեցինք։

Թումանյանական ընթերցանություն՝

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#18

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ռադիոհաղորդավարներ Էմիլի և Էլանա Շահվերդյաններն են։ Մեր հաղորդավարները մեզ պատմում են աշխարհում հայտնի ամենամեծ ու ամենագարշահոտ ծաղկի մասին․ այս և այլ հետաքրքիր տեղկեկություններ լսե՛ք մեր տեղեկատվական եթերում։