Սովորողները ճամփորդեցին Արմավիրի մարզի Արագած գյուղ՝ գործընկեր դպրոցի հետ տոնելու Զատկատոնը, իրականացնելու կրթական փոխանակումներ։ Մեծ ոգևորությամբ Մեխակ Մեխակյանի անվան դպրոցի սովորողները համագործակցեցին սեբաստացիների հետ։ Սեբաստացիների հետ դպրոցի բակում սովորեցին զատկական երգեր, պարերգեր։ Միասին խաղացին զատկական խաղեր, քննարկեցին տոնի մասին։ Սովորողները կիսվեցին տոնի մասին իրենց ունեցած տեղեկություններով, լսեցինք նաև գործընկեր դպրոցի սովորողներին։ Միասին խաղացին ձուպտտոցի, հավկիթախաղ, ձուգլորիկ։ Գյուղում քայլեցինք, ուսումնասիրեցինք գյուղը, սովոորղները իրականացրին ֆոտոպլեններ, հարցազրույց վերցրին գործընկեր դպրոցի սովորողներից, այցելեցինք գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի։ Մեր համագործակցությունը կրթահամալիրում կրթահամալիրում շարունակելու ակնկալիքով ափոփեցինք մեր ճամփորդությունը։
Զատկատոնը Արագածում՝
Քայլք Արագածմ գյուղում, այց Սուրբ Ստեփանոս եկեղեցի՝
Սովորողների ճամփորդապատումները՝