Posted in 2021-2022 ուստարի

Ապրիլմեկյան սուտասելուկներ

Ապրիլի մեկին ընդառաջ սովորողները հորինել են սուտասելուկներ, ընտրել են մեկը և նկարել Paint նկարչական ծրագրով։

«Երկիր շրջվեց, ծաղիկներ  ծաղկեցին»՝

Էմիլի Շահվերդյան 

Մուրադյան Էդգար

Էլանա Շահվերդյան

Կատրինա Լալայան

Լիլի Թորոսյան

Ալֆրեդ Հարությունյան

Սիլվի Թոփիկյան

Լուսե Բաղդասարյան

Հովասափյան Մենուա

Ճաղարյան Էդգար

Դավիթ Մակարյան

Գևորգ Եղոյան

Posted in Ընթերցարան

Ընթերցանության ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 8-ին

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի բակում

Նպատակը՝ Աղայանական և Թումանյանական օրերին իրականացնել միասնական ընթերցանություն։

Ընթերցանության նյութ՝

Թումանյանական ընթերցանություն`

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

Ծաղիկները

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

Աղայանական ընթերցանություն

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը երդց ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ԼՈւՍՆԱՀԱՉ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Ամփոփում՝

Ընթերցանության ֆլեշմոբ

Շարունակել կարդալ “Ընթերցանության ֆլեշմոբ”

Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի, Նատալի Եդիգարյան, Արեգ Գասպարյան

Հեռավար ուսուցում․ 28.03-01.04.2022

Ուսումնական նախագծեր՝

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Բլոգուսուցում

Ընթերցանության նյութ՝ Ընթերցարան «Ամռան գիշեր», «Վարդը»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝70-75

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ մարտ

Մաթեմատիկա՝  28.03.2022   30.03.2022  31.03.2022

Ես և շրջակա աշխարհ՝ Ո՞վ է ղեկավարում մեր մարմինը/ մեր զգայարանները Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․ 28.03-01.04.2022”

Posted in 2021-2022 ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 28.03-01.04.2022

Ուսումնական նախագծեր՝

«Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

Զատիկ

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Բլոգուսուցում

Ընթերցանության նյութ՝ Ընթերցարան «Ամռան գիշեր», «Վարդը»

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք — տետր, էջ՝70-75

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ մարտ

Մաթեմատիկա՝  28.03.2022   30.03.2022  31.03.2022 Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 28.03-01.04.2022”

Posted in 2021-2022 ուստարի, Ընթերցարան

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ․

.— Քեզ կըպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.

— Տե՜ս, կըծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տըղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նըրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին. Շարունակել կարդալ “Վարդը”

Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Թումանյանական օր

Սովորողների հետ այցելեցինք Թումանանի թանգարան, ծանոթացանք Թումանյանի ստեղծագործություններին, կյանքին։ Սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում էին Թումանյանի իրերը, բնակարանի  կահավորանքը։ Միասին դիտեցինք ֆիլմ  Թումանյանի մասին և մուլտֆիլմեր։ Մեր այցը ամփոփեցին թանգարանի բակում՝ քննարկելով այցի մասին, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, գիտելիքներով՝ ի՞նչ նոր տեղեկություն ստացան Թումանյանի մասին, ստեղծագործությունների։ Միասին բակում բերանցի ընթերցեցինք Թումանյան, երգեցինք։

Թումանյանական ընթերցանություն՝

Posted in Դասարանական ռադիո

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո#18

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիոյի եթերում ռադիոհաղորդավարներ Էմիլի և Էլանա Շահվերդյաններն են։ Մեր հաղորդավարները մեզ պատմում են աշխարհում հայտնի ամենամեծ ու ամենագարշահոտ ծաղկի մասին․ այս և այլ հետաքրքիր տեղկեկություններ լսե՛ք մեր տեղեկատվական եթերում։

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար

Հանրային աուդիտ

Հարավային դպրոց-պարտեզի դասվանդողների կրթական փոխանակումների նախագծեր, ճամփորդություններ՝2019, 2020, 2021, 2022

Նշված ժմանակահատվածում՝ 2019-2022ուստարում Հարավային դպրոց-պարտեզում դասավանդողները, սովորողները իրականացրել են ավելի քան 22 կրաթական փոխանակում՝ ուսումնական ճամփորդությամբ, ինչպես նաև կրթական փոխանակումներ իրկանացվել է նաև կրթահամալիրում: Ինչը փաստում է, որ ավելի շատ հանրակրթական դպրոցներ հետաքրքրվում է Բլեյան կրթական բաց ցանցով, նախագծերով, հեղիանակային կրթական ցանցով:

2019ուստարում իրականացրած կրթական փոխանակումներ՝

Մարգարիտ Հովնանյան՝

Հայրենագիտական «շենացող» ճամփորդություն Շենիկ գյուղում

Գործընկեր դպրոցի՝ Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի այցը կրթահամալիր

Բարձունքի հաղթահարում Ծաղկալանջ գյուղում․  կրթական փոխանակումներ

Խաղողաքաղ Արագած գյուղում

Լիլիթ Առաքելայն

Համագործակցություն կրթահամալիր դիմած վերապատրաստվող դաստիարակաների հետ

Գոհար Սմբատյան

Բարձունքի հաղթահարում Ծաղկալանջ գյուղում

Լուսինե Գասպարյան

Ուսումնական ճամփորդություն դեպի  գ․Ագարակ․ Ոսկեհատ

Անահիտ Մելքոնյան

Գետը բնակավայրում. ճամփորդություն դեպի Ոսկեհատ

Ուսումնական ճամփորդություն դեպի Լուսագյուղ

Ճամփորդություն դեպի Շենիկ

Թամարա Մարիմյան Շարունակել կարդալ “Հանրային աուդիտ”

Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ուսումնական գարուն» նախագիծ․ամփոփում

Մասնակիցներ՝ 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ

Ժամկետը՝ Մարտի 21-ից,  25-ը

Նպատակը՝ Գարնանային հանգստյան օրերը դարձնել հետաքրքիր, զարգացնել բանավոր խոսքը, մեդիահմտությունները, երևակայան, ստեղծական միտքը, բնության ուսումնասիրում։

Նախագծի ընթացքը՝

«Գարունն իմ աչքերով»՝ վերնագրով գրի՛ր փոքրիկ նկարագրություն։ Ինչպիսի՞ն է գարունը, Ի՞նչ է հիշեցնում կամ ի՞նչ գույն ունի։ Ինչպիսի՞ գարուն ես սիրում։Ի՞նչ է տեղի ունենում գարնանաը։ Նկարագրությունը հրապարակի՛ր քո բլոգում, հղումն ուղարկի՛ր։ Ցանկության դեպքում կարողես ձայնագրել։

Ընտանեկան ճամփորդություն՝ Եթե ճամփորդելու ես, տեսագրի՛ր, պատմի՛ր վայրի մասին, կիսվի՛ր տեսարժան լուսանկարներով։ Հրապարակի՛ր բլոգումդ, հղումը ուղարկի՛ր։ Շարունակել կարդալ “«Ուսումնական գարուն» նախագիծ․ամփոփում”