Զատկատոնին ընդառաջ սովորողները պատրաստում են զատկական զարդեր, որոնք նաև պետք է ցուցադրենք ցուցահանդեսին։
Day: 11.04.2022
«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո․նոր եթերաշրջան՝ 2021-2022
«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո․ երկրորդ եթերաշրջան
Նոր ուսումնական տարում `2021-2022 ուստարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի թողարկման նյութը, թեման ընտրում են սովորողները, միասին փնտրում համացանցում, հրապարակում են իրենց բլոգներում։ Թեմայի ընտրությանը սովորաբար մասնակցում են նաև ծնողները, ովքեր նույնպես կարող են մասնակցել ձայնագրությանը։ Հաճախ սովորողները իրենց ծնողների հետ պատրաստում են հետաքրքիր ռադիոնյութեր, կազմակերպում հետաքրքիր տեղեկատվական հարցազրույց։ Այսպես՝ մենք հնարավարություն ենք ունենում նաև ծնողներին մասնակից դարձնել ռադիոնյութերի պատրաստման գործընթացին, իրենք էլ սիրով մասնակցում են։ Ծնողների հետ ռադիոնյութ պատրաստելու ցանկություն հայտնում են սովորողները, քննարկում են նախօրոք՝ ի՞նչ են ձայնագրելու։
Այսպես՝ սովորողները ձեռք են բերում մեդիահմտություններ, համացանցից որոնում են նյութեր, ընթերցում են, հրապարակում բլոգում, պատրաստվում են, ոգևորված աշխատում մինչև ռադիոնյութի թողարկումը, որ հետաքրքիր լինի ընկերների կամ ռադիոլսողների համար։ Սովորողները ձեռք են բերում նաև խմբային աշխատելու կարողություն։ Միասին ընտրում են թեման, փնտրում են համացանցում, կարդում են , համեմատում իրենց գտած տեղեկությունները։ Միշտ քննարկում ենք դասարանում ռադիոյի մասին, ռադիոն վարելու մասին, արդյո՞ք դժվա՞ր չէ իրենց համար։ Բոլորը ոգևորված պատասխանում են , որ իրենց դուր է գալիս, երբ լսում են իրենց, ինչպես սովորողներն են ասում․ իրենք «խելացի բաներ» են պատմում, բոլորը լսում են։ Դեռ առաջին եթերաշրջնից սովորողները իրենք սկսեցինք հորինել նախերգ, թողարկումը միշտ սկսում ենք նախերգով։ Մեր ռադիոյի լոգոն ևս ընտրեցինք միասին։ Աշխատանքը կատարելիս սովորողները միշտ դասարանում պատմում են ռադիոնյութի որոնման մասին․ ի՞նչ թեմա են ընտրել, ինչպե՞ս են ձայնագրելու։ Մինչև ձայնագրելը , ռադիոնյութը հրապարակում են բլոգում, կարդում ենք միասին, եթե կարիք կա խմբագրելու, խմբագրում ենք, որից հետո իրենք են ձայնագրում , ուղարկում կամ միասին ենք ձայնագրում։