Աստղեր
(տեղեկատվական)
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դամիայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, …
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, …
Այդ է պատճառը, որ …
3. Գրի՛ր հականիշ բառեր.
Մթնել —
Շատ —
Մեծ —
Տաք —
Հեռու —
Մութ —
Թույլ —
4. Կարմիրով ներկի՛ր այն նախադասությունը, որտեղ թիվ կա:
5. Տեքստից առանձնացրո՛ւ ի՞նչ, ինչե՞ր, ինչպիսի՞ հարցերին պատասխանող բառեր և գրի՛ր համապատասխան հարցի տակ․
Ի՞նչ Ինչե՞ր Ինչպիսի՞