Աստղեր (տեղեկատվական)
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դամիայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Լուսին
(տեղեկատվական)
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։ Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։ Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։ Հարցեր և առաջադրանքներ
1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը:
3. Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը:
4. Շարունակի՛ր.
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան …
Այն շատ մուգ գույնի է և …
Լուսնի վրա ոչ օդ կա, …
Լուսինն իր լույսը չունի …
3.2 դասարանի սովորողների հետ հաղթհարեցինք Արա լեռան բարձունքը` ուխտելով հասնել Ծաղկեվանք։ Մեզ համար իրական դժվարություն էր, որ հաղթահարեցինք մեծ սիրով, բավականությամբ, իրար օգնելով, ճանապարհին հոգնելով, հիանալով, ընկնելով, հողը , լեռները, մեր բնությունը զգալով ու շնչելով։ Սովորեցինք միասնական լինել, տեսնել ու կարևորել գեղեցիկը, և, ամենակարևորը, մաքուր պահել։ Մեր հայրենագիտական, ճանաչողական ճամփորդությունը հասավ իր նպատակին․ սովորողները մեծ ուրախությամբ ու հաղթանակած արդեն Ծաղեվանքի բարձունքից ձայնեցին իր լուր բոլորի․