Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի

Արև, Լուսին , աստղեր, ամպեր, երկինք

Սովորողների հետ համացանցից տղեկություններ գտանք Արևի , Լուսնի, աստեղերի մասին։ Միասին կարդացինք, քննարկեցինք, հարապարկեցինք բլոգում։ Կարդացինք և քննարկեցինք համապատասխան տեղեկատվական նյութերը։ Ուսումնասիրությունից հետո իրականացրինք ընդհանուր քննարկում և  որոշեցինք  միաժամանակ գունավոր թղթերով ստեղծել երկինքը, Արևը, Լուսինը, աստեղերը, հետո կիսվել մեր ունեցած տեղեկությամբ։

Սովորողների աշխատանքները՝

Շարունակել կարդալ “Արև, Լուսին , աստղեր, ամպեր, երկինք”
Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի, Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

«Տիեզերք» ուսումնական նախագծի մեկնարկ

Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 16-րդ  հավաք

«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

Վարդատունկ․ կանաչ անկյուն «կանաչ» դպրոցում

Ուսումնական ճամփորդություններ՝ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի

Լուսանկարչության և բլոգավարության հմտությունների փոխանցում

Այսօր 3.2  դասարանի սովորող Նարեկ Քեշիշյանի հայրիկը՝ օպերատոր, լուսանկարիչ, բլոգավար Անդրանիկ Քեշիշյանը, վարեց ուսումնական պարապմունք լուսանկարչության, բլոգավարության մասին։ Խոսեցինք լուսանկարչությունից, բլոգավարության հմտություններից։ Ծանոթացանք ֆոտոխցիկին, խոսեցիքն նաև դրոնի, եռոտանու մասին։ Լուսանկարելով հասանք Տիեզերք, իմացանք՝ ինչպես են լուսանկարում Արևին, Լուսնին։ You Tube- յան ալիք ունեցող սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Վերջում սովորողները լուսանկարեցին, հետո համեմատեցինք նկարները՝ ո՞վ ինչպե՞ս է լուսանկարել, ի՞նչն է բաց թողել լուսանկարելիս։

Սովորողների պատումները՝

Ալֆրեդ Հարությունյան

Ինեսա Թորոսյան

 

Posted in Ընթերցարան

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ____________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար ____________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____________։
Երկիր քուն դրավ,
Եվ ____________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
____________ տերև
____________ ամպ
____________ օդ
____________ եղանակ
____________ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաև նկարի՛ր: