«Ուրախ արևներ» ռադիոյի լոգոն՝
«Ուրախ արևներ» ռադիոյի նախերգը՝
Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 3.2 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ
Ժամկետը՝ շուրջտարյա
Նախատեսվում է` ամսական 4 ռադիոթողարկում՝ տեղեկատվական ցանկացած թեմայով՝ տարբեր երկների մասին հետաքրքիր փաստերի , շինութունների մասին, տարբեր տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի տեսքով:Ռադիոնյութերը կհրապարակվեն ամեն ուրբաթ։
Նպատակ՝
- բանավոր խոսքի զարգացում
- մեդիահմտությունների զարգացում
- ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
- թվային գործիքները ուսումնական գործընթացում կիրառելու հմտությունների զարգացում
- բլոգավարության հմտությունների զարգացում
Խնդիրներ՝
- Ուսումնական ռադիոյի միջոցով զարգացնել սովորողների ազատ, անկաշկանդ և գրագետ խոսքը:
- Սովորողների հետաքրքրությունների հիման վրա զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ և կարողություններ:
Ընթացք՝ Սովորողները ընտրում են թողարկման թեման, միասին քննարկում ենք։ Յուրաքանչյուր սովորող պատասխանատու է լինում իր բաժնի համար: Սովորողները համացանցից տեղեկություն են գտնում իրենց ընտրած թեմայի շուրջ, առանձնացնում հետաքրքիր փաստերը, հրապարկում իրենց բլոգներում պատրաստում ռադիոնյութ։
Արդյունքների ամփոփում՝
Կամուրջներ չհանդուրժող գետը․ «Ուրախ արևներ» ռադիո#1
Ծաղկեվանքի առասպելը․ «Ուրախ արևներ» ռադիո#2 ռադիոհաղորդավար՝ Լիլի Թորոսյան
Թիթեռներ․ «Ուրախ արևներ» ռադիո#3 ռադիոհաղորդավար՝ Ինեսա Թորոսյան
Սևանավանքի մասին․ «Ուրախ արևներ» ռադիո#4․ռադիոհաղորդավար՝ Ալֆրեդ Հարությունյան
«Ուրախ արևներ» ռադիո #5 ռադիոհաղորդավար՝ Մարիամ Դանղյան
«Ուրախ արևներ» ռադիո #6. ռադիոհաղորդավար՝ Նատալի Եդիգարյան
«Ուրախ արևներ» ռադիո#7 ռադիոհաղորդավար Վարդան Պողոսյան
«Ուրախ արևներ» ռադիո#8 ռադիոհաղորդավար Կատրինա Լալայան