Posted in Ուսումնական ճամփորդություններ 2021-2022, Ուսումնական նախագծեր 2021-2022

Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավայի դպրոցի 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին, ժամը՝ 09:30-15:00

Վայրը՝ ք․ Երևան Դավիթ Մալյանի փողոց՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Նպատակը՝ Գիտելիքի օրը՝ անցկացնել «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունում, ուսումնասիրել գրքերը, ծանոթանալ հրատարակչության գործունեությանը։ Ուսումնական քայլք դեպի Կասկադ։ Կասկադում, հարակից այգիներում կոմիտասյան երգերի ֆլեշմոբ, ֆոտոպլեներ։  

Խնդիրները՝ Շարունակել կարդալ “Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ծրագրեր

Մայրենիի ուսումնական ծրագիր 3- րդ դասարանի համար

Աղբյուրը՝ «Իմացումի հրճվանք» լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուս. տարի

    Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
    Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել  գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները,  զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը`  որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
     Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

 Մայրենի լեզվի ուսուցման խնդիրները.

Շարունակել կարդալ “Մայրենիի ուսումնական ծրագիր 3- րդ դասարանի համար”
Posted in 2021-2022 ուստարի, Ընթերցարան

Ընթերցարան 3-րդ դասարան

Ուսումնական մեդիափաթեթ 3-րդ դասարան մաս 1

3-րդ դասարանում առաջարկվող ընթերցանության նյութեր, առաջադրանքներ

Ամենից լավ տունը_Հովհաննես Թումանյան

Մանուկն ու ջուրը_Հովհաննես Թումանյան

Կույրերի կարծիքը_Հովհաննես Թումանյան

Էշի ձուն_Հայ. ժող. հեքիաթ

Շարունակել կարդալ “Ընթերցարան 3-րդ դասարան”
Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022, Ռադիոնյութեր

«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո․ նոր եթերաշրջան

Պատասխանատուներ՝ Հարավային դպրոցի 3.2  դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ, ծնողներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նախատեսվում է` ամսական 2 ռադիոթողարկում՝ տեղեկատվական ցանկացած թեմայով՝ տարբեր երկների մասին հետաքրքիր փաստերի , շինութունների մասին, տարբեր տեղեկատվական թեմաների շուրջ: Ռադիոթողարկումները կլինեն հարցազրույցի, զրույց-պատումի տեսքով: Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ» տեղեկատվական ռադիո․ նոր եթերաշրջան”

Posted in 2021-2022 ուստարի, Մանկավարժական աշխատողների ճամբար, Սովորողների ճամբար

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարի երրորդ օրվա ամփոփում

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամաբարի երրորդ օրը ճամբարականները շարունակեցին աշխատել Word  համակարգչային ծրագրով, սովորեցին օգտվել գործիքաշարից, մուտքագրեցին փոքրիկ հատված։ Դպրոցի բակում ճամբարականները աշխատեցին խմբերով, կատարեցին մաթեմատիկական հաշվարկներ, հորինեցին խնիրներ, միասին քննարկեցին, լուծեցին։ Օրը ամփոփեցինք հեծանվավարությամբ, ինքնագլորներ վարեցին և լողացին լողավազանում։