Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի

Արև, Լուսին , աստղեր, ամպեր, երկինք

Սովորողների հետ համացանցից տղեկություններ գտանք Արևի , Լուսնի, աստեղերի մասին։ Միասին կարդացինք, քննարկեցինք, հարապարկեցինք բլոգում։ Կարդացինք և քննարկեցինք համապատասխան տեղեկատվական նյութերը։ Ուսումնասիրությունից հետո իրականացրինք ընդհանուր քննարկում և  որոշեցինք  միաժամանակ գունավոր թղթերով ստեղծել երկինքը, Արևը, Լուսինը, աստեղերը, հետո կիսվել մեր ունեցած տեղեկությամբ։

Սովորողների աշխատանքները՝

Շարունակել կարդալ “Արև, Լուսին , աստղեր, ամպեր, երկինք”
Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի, Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն


Ուսումնական նախագծեր՝

«Ես» ուսումնական նախագիծ

Կոմիտասյան օրեր

«Տիեզերք» ուսումնական նախագծի մեկնարկ

Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 16-րդ  հավաք

«Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում

Վարդատունկ․ կանաչ անկյուն «կանաչ» դպրոցում

Ուսումնական ճամփորդություններ՝ Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն”

Posted in 2021-2022 ուստարի, 2021-2022ուստարի

Լուսանկարչության և բլոգավարության հմտությունների փոխանցում

Այսօր 3.2  դասարանի սովորող Նարեկ Քեշիշյանի հայրիկը՝ օպերատոր, լուսանկարիչ, բլոգավար Անդրանիկ Քեշիշյանը, վարեց ուսումնական պարապմունք լուսանկարչության, բլոգավարության մասին։ Խոսեցինք լուսանկարչությունից, բլոգավարության հմտություններից։ Ծանոթացանք ֆոտոխցիկին, խոսեցիքն նաև դրոնի, եռոտանու մասին։ Լուսանկարելով հասանք Տիեզերք, իմացանք՝ ինչպես են լուսանկարում Արևին, Լուսնին։ You Tube- յան ալիք ունեցող սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Վերջում սովորողները լուսանկարեցին, հետո համեմատեցինք նկարները՝ ո՞վ ինչպե՞ս է լուսանկարել, ի՞նչն է բաց թողել լուսանկարելիս։

Սովորողների պատումները՝

Ալֆրեդ Հարությունյան

Ինեսա Թորոսյան

 

Posted in Ընթերցարան

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Գրի՛ր պակասող բառերը:
Սևուկ ____________ վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար ____________։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ ____________։
Երկիր քուն դրավ,
Եվ ____________ թռավ։
2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:
____________ տերև
____________ ամպ
____________ օդ
____________ եղանակ
____________ օր
3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:
4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: Լուսանկարի՛ր պարտեզի
աշունը, նաև նկարի՛ր:

Posted in 2021-2022 ուստարի, Աշխատաժամանակ

Սեպտեմբերյան ստեղծագործական 16-րդ հավաք. Աշխատանքային նախագիծ. 27.09-01.10.2021

Կոմիտասյան օրեր

Ծնողը ուսումնական պարապմունքի կազմակերպիչ՝

Բլոգուսուցում

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ ․ նոր եթերաշրջան

Ընդհանուր պարապմունք

Ընթերցանության նյութեր՝ «Խմած մկան պայմանը», հեքիաթը, Հ․ Սահյան «Աշուն», Կոմիտաս «Աշուն» Շարունակել կարդալ “Սեպտեմբերյան ստեղծագործական 16-րդ հավաք. Աշխատանքային նախագիծ. 27.09-01.10.2021”

Posted in 2021-2022ուստարի

Աստղեր

Աստղեր
(տեղեկատվական)
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դամիայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը: Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Հարցեր և առաջադրանքներ
Շարունակել կարդալ “Աստղեր”

Posted in 2021-2022 ուստարի

Լուսին

Լուսին
(տեղեկատվական)
Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։ Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։ Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։
Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը:
3. Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը:
4. Շարունակի՛ր.
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան …
Այն շատ մուգ գույնի է և …
Լուսնի վրա ոչ օդ կա, …
Լուսինն իր լույսը չունի …

Posted in 2021-2022ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Անկախության տոնը Արա լեռան բարձունքին

3.2 դասարանի սովորողների հետ հաղթհարեցինք Արա լեռան բարձունքը` ուխտելով հասնել Ծաղկեվանք։ Մեզ համար իրական դժվարություն էր, որ հաղթահարեցինք մեծ սիրով, բավականությամբ, իրար օգնելով, ճանապարհին հոգնելով, հիանալով, ընկնելով, հողը , լեռները, մեր բնությունը զգալով ու շնչելով։ Սովորեցինք միասնական լինել, տեսնել ու կարևորել գեղեցիկը, և, ամենակարևորը, մաքուր պահել։ Մեր հայրենագիտական, ճանաչողական ճամփորդությունը հասավ իր նպատակին․ սովորողները մեծ ուրախությամբ ու հաղթանակած արդեն  Ծաղեվանքի բարձունքից ձայնեցին իր լուր բոլորի․

-Արա լեռան բարձունքը հաղթահարված է, ջա՜ն։

Սովորողների ճամփորդապատումները՝

Էմիլի Շահվերդյան՝ Ծաղկեվանքում․ ֆոտոպատում, Բարձունքի հաղթահարում

Էլանա Շահվերդյան՝ Արա Լեռան բարձունքը

Արեգ Գասպարյան-Ճամփորդության մասին

Կատրինա Լալայան- Մեր ճամփորդությունը դեպի Արա լեռ

Լուսե Բաղդասարյան-Ճամփորդություն դեպի Ծաղկեվանք

Մարիամ Դանղյան

Posted in 2021-2022 ուստարի, Ռադիոնյութեր

Ծաղկեվանքի առասպելը․ «Ուրախ արևներ» ռադիո#2

«Ուրախ արևներ»  տեղեկատավական ռադիոյի եթերում ուրախ արև՝ Լիլի Թորոսյանն է։ Ուսումնական ճամփորդությանն ընդառաջ՝ Լիլին համացանցից տեղեկություն է գտել Արա լեռան, Ծաղկեվանքի մասին։ Այս տեղեկատավական եթերը մեզ օգնեց ճամփորդության ընթացքում։ Լսե՛ք և բացահայտե՛ք նոր հետաքրքիր ուսումնական վայրի, մատուռի մասին  Հայաստանում։

Posted in 2021-2022 ուստարի

Ուսումնական ճամփորդություններ դեպի թանգարաններ

Մասնակիցներ՝ սովորողներ

Նպատակը՝ 

  • Թանգարանային մշակույթի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում։
  • Սովորողների մոտ երևակայության,  ուշադրության և խոսքի հմտության զարգացում :
  • Տեխնոլոգիական նոր հմտությունների ձեռքբերում։
  •  Ծանոթացում գիտության զարմանալի աշխարհին, գիտական-բնագիտական զանազան փորձերին:
  • Ծանոթացում արվեստի նոր բնագավառներին։

Խնդիրները՝