Posted in Ընթերցարան

Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝ Շարունակել կարդալ “Ճնճղուկը”