Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Սովորողների ճամբար

Ուսումնական ճամբարը Ուսումնական Ագարակում․ օր երկրորդ

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարի երկրորդ օրը ճամբարականների հետ սկսեցինք Ուսումնական Ագարակ այցով։ Նախ խոսեցինք Ագարակի կենդանիների մասին, կենդանիների հետ շփման որոշ կանոններ սովորեցինք՝ ինչպե՞ս կերակրել, ինչպիսի՞ վարք դրսևորել։ Ճամբարականները  շատ ոգևորված էին, միասին շրջեցինք Ագարակում, կերակրեցինք կենդանիներին, ձիավարեցին։ Ճամբարային օրը շարունակեցինք Հարավային դպրոցում։ Շարունակեցինք աշխատել համակարգչային ծրագրերով, սովորողները իրենք սկսեցին հորինել թարս հարցեր, մուտքագրեցին  համակարգչում, նկարեցին Paint  նկարչական ծրագրով։ Օրը ամփոփեցինք լողով և հեծանվավարությամբ։

Posted in Մանկավարժական աշխատողների ճամբար, Սովորողների ճամբար

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբար․ օր առաջին

«Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարի առաջին օրը հագեցած էր և հետաքրքիր։ կրթահամալիր ընդունվող սովորողների համար։ Օրը սկսեցինք առավոտյան ընհանուր պարապմունքով, ծանոթացանք, շրջեցինք դպրոցում, ջրեցինք ծաղիկները։ Ճամբարականների հետ աշխատեցինք համակարգչով, ծանոթացանք  Paint,  Word  համակարգչային ծրարգրերինև աշխատեցինք։ Միասին կարդացինք Ջ․ Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթը։ Օրը ամփոփեցինք արևային լողափին լողալով։