Posted in Ուսումնական նախագծեր 2021-2022

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ուսումնասիրում ենք Հայաստանի քարտեզը, դրոշը, հիմնը և խորհրդանիշը: Սովորում ենք օգտվել քարտեզից և Google Maps-ից:

Ընթացք.

Սովորողները ուսումնասիրում են քարտեզը: Ծանոթանում մեր երկրի խորհրդանիշներին և դրանց պատմությանը: Թեմաներից ընտրում են մեկը և բլոգում հրապարակում։

  • Քարտեզի օգնությամբ որոշում են, թե ո՞ր մարզում է գտնվում իրենց գյուղը, քաղաքը:
  • Ճամփորդությունների ընթացքում ո՞ր մարզերում ենք եղել:
  • Նախընտրած մարզի մասին հետաքրքիր տեղեկություն է դուրս բերում համացանցից, նշում, թե ինչ պատմամշակույթային վայրերով է այն առանձնանում:
  • Մի դրոշի պատմություն /եռագույն դրոշ/։
  • Խորհրդանիշի պատմություն։
  • Քարտեզագրություն / Google Maps-ի օգնությամբ գծում են քարտեզ և պարզում, թե քանի՞ կիլոմետր հեռավորություն է մեր գտնվելու վայրից, քանի՞ ժամում կհասնեն և ո՞ր գյուղերի միջով են անցնելու/։

Հետաքրքիր առաջադրանքներ՝
Հոլովակ ՝ ինչպես գծել google maps-ով ցանկալի նպատակակետը տանող ճանապարհը)

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի՞ կիլոմետր է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  2. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է Հրազդանից-Կապան ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  3. Երևան-Շուշի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է Երևանից Շուշի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը։
  4. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր, թե քանի՞ կիլոմետր է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը։
  5. Paint ծրագրով/ կամ թղթի վրա՝ մատիտներով/ նկարեք ձեր բակի քարտեզը և տեղադրեք ձեր բլոգում։

Հետաքրքիր տեսանյութ՝

Տրամադրել է Սոնա Փափազյանը Քարտեզ, քարտեզագրում

Մուլտֆիլմեր՝

География для детей. Материки. Энциклопедия для детей

Астрономия для Самых Маленьких. Развивающий Мультфильм. 

Уроки Совы — Веселое кругосветное путешествие

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s