Posted in 2021-2022 ուստարի

Նամակ ձմռանը

Աշնան վերջին օրը՝ ձմռան առաջին օրվան նախորդող օրը, սովորողները նամակ գրեցին ձմռանը։ Յուրաքանչյուրը նամակում գրում էր՝ ինչպիսի՞ ձմեռ է ցանակնում, որ լինի այս տարի , ի՞նչ է ուզում ձմռանից։ Սովորողները ստեղծել են նաև մեդիանկարներ՝ ձմեռ թեմայով, հրապարկել իրենց բլոգներում։

Նկարաշար՝

This slideshow requires JavaScript.

Լիլի Թորոսյան

Վարդան Պողոսյան

Սիլվի Թոփիկյան

Նարեկ Քեշիշյան

Ալֆրեդ Հարությունյան

Արեգ Գասպարյան

Էմիլի Շահվերդյան

Կատրինա Լալայան

Ինեսա Թորոսյան

Ալիկ Կարապետյան

Յուրի Ալանդարով

Մարիամ Դանղյան

Գևորգ Եղոյան

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Ուսումնական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան -ինստիտուտ։ Թանագարանում սովորողները ծանոթացան այն երաժշտական գործիքներին, որոնցով նվագել է Կոմիտասը։ Իմացանք, թե ինչպես էր Կոմիտասը ժողովրդից գրի առնում երգերը։ Սովոորղները մասնակցեցին նաև «Զար զընգը» կրթական ծրարգրին։ Կրթական ծրագրի շրջանակում սովորոեցին տարբերել հարվածային և լարային գործիքները, սովորեցինք տարբեր երաժշտական գործիքների անվանումներ։ Դե, իհարկե, մեր ձեռքի տակեղած երաժշտական գործիքներով նվագեցինք և երգեցինք «Զար զընգը» երգը։

 

Սովորողների ճամփորդապատումները՝

Էմիլի Շահվերդյան

Լիլի Թորոսյան

Սիլվի Թոփիկյան

Կատրինա Լալայան

Ինեսա  Թորոսյան

Նարեկ Քեշիշյան

Էլանա Շահվերդյան

Վարդան Պողոսյան

Գևորգ Եղոյան

Posted in Նատալի Եդիգարյան

Հեռավար ուսուցում․ 29.11-03.12.2021

Ուսումնական նախագծեր՝

Ամանորյա ուսումնական նախագիծ

Բլոգուսուցում

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Ընթերցանության նյութ՝ Սուրբ Ծննդյան հեքիաթը սիրնգ նվագող աղջկա մասին/ նամակ ձմռանը, Ձմեռ պապիկին Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում․ 29.11-03.12.2021”

Posted in 2021-2022 ուստարի, Աշխատաժամանակ

Աշխատանքային նախագիծ․ 29.11-03.12.2021

Ուսումնական նախագծեր՝

Ամանորյա ուսումնական նախագիծ

«Սեբաստացու օրեր» ամփոփում

Բլոգուսուցում

«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան

Հեռավար ուսուցում

Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնական այց Կոմիտասի թանգարա-ինստիտուտ

Ընթերցանության նյութ՝ Սուրբ Ծննդյան հեքիաթը սիրնգ նվագող աղջկա մասին/ նամակ ձմռանը, Ձմեռ պապիկին

Լեզվագործունեություն՝ Հայոց լեզվի գիրք-տետրում էջ 32-34

Ընտրությամբ գործունեություն՝ Բանավոր մաթեմատիկա․ դեկտեմբեր

Մաթեմատիկա՝  Շարունակել կարդալ “Աշխատանքային նախագիծ․ 29.11-03.12.2021”

Posted in 2020-2021ուստարի

Ցուցահանդես-հանգանակություն՝ հարիսայի համտեսով

Սեբաստացիները «Սեբաստացու օրերը» ամփոփեցին Հարիսայի ծեսով, համտեսով և ցուցահանդես -հանգանակությամբ՝ ներկայացնելով իրենց աշխատանքները։ Հարավային դպրոց-պարտեզի 3.2 դասարանի սեբաստացիները ցուցահանդես- հանգանակությանը ներկայացրել էին իրենց պատրաստած շարոցները՝ «Սեբաստացիների ուրախ շարոցթախիկը», ընտանեկան դպրոցում պատրաստած թթուն՝ «Ընտանեկան թթուդրիկ»։ Միասին պատրաստել էինք շրխկկաններ, տիկնիկներ, խաղալիքներ՝ «Պատրաստվում ենք ցուցահանդես-հանգանակությանը»։  Սովորողները ցուցահանդեսի համար ընտանեկան դպրոցում պատրաստե էին նաև թխվածքաբլիներ տեսագրել և հրապարակե իրենց բլոգներում՝

Գոռ Սմսարյան

3.2 դասարանի սովորողները հանգանակության արդյունքում հավաքեցին 28200դրամ։

Posted in Ընթերցարան

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում: Շարունակել կարդալ “Կանաչ եղևնին”

Posted in Ընթերցարան

Սուրբ Ծնդյանն հեքիաթը սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել: Շարունակել կարդալ “Սուրբ Ծնդյանն հեքիաթը սրինգ նվագող աղջկա մասին”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական նախագծեր 2021-2022

«Ամանոր» ուսումնական նախագիծ

«Լույսեր, գույներ, ղողանջներ, ազդեցություններ». կրթահամալիրում արդեն սկսել է հնչել Ամանորյա ղողանջները, ձմռան առաջին օրվանից Ամանորյա գույներն ու ազդեցությունները ուղեկցում են բոլորիս:

Մասնակիցներ՝ 3.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ դեկտեմբեր

Նպատակը՝ Նախապատրաստում  «Ամանորի ծես» տոնակատարությանը Շարունակել կարդալ “«Ամանոր» ուսումնական նախագիծ”

Posted in 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

Ուսումնական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Մասնակիցներ՝ 3.2  դասրանի սովորողներ

Ժամկետը՝ Նոյեմբերի 29-ին, ժամը՝11:00-15:30

Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, հասցե՝ Արակունյաց 28 պողոտա (Կոմիտասի անվան զբոսայգում)

Նպատակը՝ Կոմիտասի թանգարան- ինստիտուտում մասնակցելու «Զար զընգը» կրթական ծրագրին,  ուսումնասիրելու կոմիտասյան երգերը, ծանոթանալու նոր երաժշտական գործիքների, ամփոփելու «Սեբաստացու օրերը»։ Շարունակել կարդալ “Ուսումնական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ”