«Սեբաստացու օրերին» ընդառաջ սովորողները իրենց բլոգներում պատմում են իրենց դպրոցի մասին, իրենց սեբաստացի լինելու մասին, նշում առավելությունները, տարբերությունները։Սովորողները նաև կազմել են հարցեր իրենց ծնողների համար, վարել հարցազրույց։
«Սա իմ երազած դպրոցն է, և ես չեմ ցանականա այն փոխել»։ Ինեսա Թորոսյան
Ինեսա Թոոսյանի հարցազրույցը մայրիկի հետ
«Ես կուզեի իմ դպրոցում մի անկյուն լիներ՝ կենդանաբանական այգի, որ մենք կենդանիներին կերակրեինք և խնամեինք»։ Էմիլի Շահվերդյան
« Միայն սեբաստացիներն են առավոտյան Ընդհանուր պարապունք անում»։Մարիամ Դանղյան
«Մենք սեբաստացիներ ենք, որովհետև մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել, շատ ենք ճամփորդել, բարձունք հաղթահարել»։ Գևորգ Եղոյան