Աշնան վերջին օրը՝ ձմռան առաջին օրվան նախորդող օրը, սովորողները նամակ գրեցին ձմռանը։ Յուրաքանչյուրը նամակում գրում էր՝ ինչպիսի՞ ձմեռ է ցանակնում, որ լինի այս տարի , ի՞նչ է ուզում ձմռանից։ Սովորողները ստեղծել են նաև մեդիանկարներ՝ ձմեռ թեմայով, հրապարկել իրենց բլոգներում։
Սովորողների հետ այցելեցինք Կոմիտասի թանգարան -ինստիտուտ։ Թանագարանում սովորողները ծանոթացան այն երաժշտական գործիքներին, որոնցով նվագել է Կոմիտասը։ Իմացանք, թե ինչպես էր Կոմիտասը ժողովրդից գրի առնում երգերը։ Սովոորղները մասնակցեցին նաև «Զար զընգը» կրթական ծրարգրին։ Կրթական ծրագրի շրջանակում սովորոեցին տարբերել հարվածային և լարային գործիքները, սովորեցինք տարբեր երաժշտական գործիքների անվանումներ։ Դե, իհարկե, մեր ձեռքի տակեղած երաժշտական գործիքներով նվագեցինք և երգեցինք «Զար զընգը» երգը։