Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան
Սեբաստածու օրերին իրականացվող ծեսեր՝
Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը
Համագործակցային նախագծեր՝
Ուսումնական նախագծեր՝
«Ուրախ արևներ» ռադիո․ շուրջտարյա նախագիծ, նոր եթերաշրջան
Սեբաստածու օրերին իրականացվող ծեսեր՝
Սեբաստացիների ուրախ շարոցթաթխիկը
Համագործակցային նախագծեր՝
«Ուրախ արևներ» տեղեկատավական ռադիոյի եթերում հեռավար սովորող Նատալի Եդիգարյանն է։ Նատալին պատրաստել է սողունների մասին շատ հետաքրքիր ռադիոնյութ։
«Լիսիցյանական» օրերին Հարավային դպրոցի 3.2 դասարանի սեբաստացիները նեկայացրին «Էջմիածին» ազգային պարերգը, կոմիտասյան «Տո՛, տղա՛, տղա՛», պարերգը։ Էջմիածին պարերգը սովորելիս սեբաստացիները ուսումնասիրեցին Էջմիածին քաղաքը՝ իրականացրել ենք քաղաքաին թափառումներ Էջմիածնում, այցելել եկեղեցիներ, Գևորգյան հոգևոր ճեմարան, «Մաչանենց տուն» մշակույթի տուն։ Ազգագրական փառատոնին պատրաստել ենք Էջմիածին քաղաքի ամենահամեղ և հայտնի ուտեստը՝ քյուֆթա։ Ուսումնասիրելուց հետո, սովորեցինք նաև «Էջմիածին» պարերգը, սովորեցինք՝ ի՞նչ է նշանակում պարային շարժումները, ի՞նչ են խորհրդանշում։
Սեբաստացիների տոնին ընդառաջ սեբաստացիները սովորեցին նաև «Տո՛, տղա՛, տղա՛ » կոմիտասյան պարերգը։
3.2 դասարանի սեբաստացիները մեծ ոգևորությամբ Ագարակում մասնակցեցին ձիավարությանը, կերակրեցին կենդանիներին։ Սովորողներից շատերի մոտ հաջողվեց հաղթահարել վախը։