Posted in 2021-2022 ուստարի

Մեր ամանորյա հեքիաթից մի հատված

Այս տարի Ամանորին պատրաստվելիս սովորողների հետ որոշեցինք խաղալ ամանորյա հետաքրքիր խաղ՝ Secret Santa  կամ Գաղտնի Ձմեռ պապ։ Յուրաքանչյուրը պետք է պատրաստեր նվեր, խաղի ժամանակ Ձմեռ պապիկի գլխարկից հանելով ընկերներից մեկի անունը՝ իր պատրաստած նվերը պետք է նվիրեր իրեն։ Այսպես ամբողջ ընթացքում ապահովված էր ոգևորվածությունը, ամանորյա հրաշքը, կախարդանքը, քանի որ սովոորղները չգիտեին՝ ո՞ւմ կնվիրեն, ո՞վ իրենց նվեր կտա, նվերներից, որը իրեն կնվիրեն։ Այսպես հուզված ու ոգևորված սկսեցինք մեր օրը։ Սովորողները անչափ ուրախ էին, ոգևորվում էին , ուրախանում ըներների համար։