«Ուրախ արևներ» ռադիոյի նյութերը սկսել ենք թողարկել 2020-2021 ուստարում։ Առաջին եթերաշրջանի ռադիոնյութերը պատրաստում էինք սովորողների հետ, միասին ձայնագրում։ Թեման ընտրում էինք առաջնորդվելով ուսումնական օրացույցով, նախագծերով։ Առաջին թողարկումներում սովորողները ներկայանում էին, պատմում իրենց մասին, իրենց նախասիրությունների մասին, ծնողների օգնությամբ պատմում հետաքրքիր պատմություններ իրենց, իրենց մանկության մասին։ Այսպես նաև ընտանիքի անդամներին ներգրավվում էինք ուսումնական նախագծի կազմակերպմանը։ Այդ ընթացքում սովորողները ձեռք բերեցին ռադիո վարելու հմտություններ, հաճախ հարցազրույցի էին վարում, իրենք առաջարկում ձայնագրել ու ձայնագրվել։
Նոր ուսումնական տարում `2021-2022 ուստարում, քանի որ սովորողները արդեն ունեին իրենց բլոգները, բոլորը բլոգավար են, շատ լավ կարողանում են օգտվել համացանցից, նյութ որոնել, դուրս բերել իրենց անհրաժեշտ նյութը, որոշեցինք «Ուրախ արևներ» ռադիոյի թեման դարձնել միայն տեղեկատվական։ Բացի այդ սովորողները կարողանում են նաև ինքնուրույն ձայնագրել՝ օգտվելով իրենց բջջայինի հավելվածից, ձայնագրիչից, ովքեր տանը ունեն։ «Ուրախ արևներ» տղեկատվական ռադիոյի նյութերը թողարկվում են հետևյալ պարբերականությամբ․ յուրաքանչյուր ամիս երկու սովորող իր ցանկությամբ դառնում է ռադիոյի պատասխանատու ռադիոհաղորդավար։ Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ» ռադիոյի երկու եթերաշրջանների ամփոփում” →