Posted in 2021-2022 ուստարի, Հայոց լեզվի ֆլեշմոբ

Մայրենիի նոյեմբերյան ֆլեշմոբ

Հանելուկներ թթվի մասին՝( մասնակիցներ 16 սովորող)

Այն ի՞նչն է , ինչը,

Տարրաների մեջ են պահում ,

Հարիսայի հետ են ուտում։  Էդգար Մուրադյան

անաչ երկար պտուղ է, գարնանը անուշ բուրում է:

Թթվի զարթն է համարվում:

Պատասխան՝ վարունգ  Սիլվի Թոփիկյան

Բանջարեղենի մի խումբ, համ աղի է, համ ՝թթու։ Ալֆրեդ Հարությունյան

Վարունգը, կաղամբը և գազարը Մի օր ընկան աղաջուրը, Նեղացան ու վիճեցին, Վերջը նրանք ․․․․։ Թթվեցին Նարեկ Քեշիշյան

Տարայի մեջ բազմագույն բանջարեղեն համեղագույն։ Էդուարդ Միքայելյան

Թթու եմ ,բայց նաև շատ օգտակար եմ ։ Ասեք տեսնեմ ,թե ո՞վ եմ ։ Ինեսա Թորոսյան

Բանջարեղենները մի օր Հավաքվեցին բոլորով, Ջրի վրա աղ լցրեցին Եվ դրա մեջ թաքնվեցին։ Մարիամ Դանղյան

Այն ինչն է, ինչը,

Որ դնում ենք աշնանը,

Վայելում ենք ձմռանը:Լուսե Բաղդասարյան

Այն ի՞նչն է ինչը, կարմիր գույնի է, կանաչ մազեր ունի: Լոլիկ Լիլի Թորոսյան

Պատրաստում ենք աշնանաը, ուտում ենք ձմռանը։  Ալիկ Կարապետյան

Ինչն է ինչը, որ կլոր է, նարինջ չէ, փոքր է, բալ չէ, կծու է կուտ չէ։ Գևորգ Եղոյան

Գազար, կաղամբ, ծաղկակաղամբ Ձեռք ձեռքի են տես բռնել, Ու պղպեղով աղաջրով մի համեղ ․․․ դարձել։ ( Թթու) Էլանա Շահվերդյան

Կա մի աղի մոլորակ Բանջարեղենով տնակ Կաղամբ, վարունգ թե գազար Միասին ապրում են, շատ համեղ դառնում են։ Էմիլի Շահվերդյան

Մարդիկ սիրում են այն պատրաստել ձմռանը օգտագործելով բանջարեղեններ: Կատրինա Լալայան

Համեղ համեղ բանջարեղեններ Արդեն թթված են, բայց ուտելու են։ Արեգ Գասպարյան

Տարբեր գունեղ բանջարեղեն Լցնում ենք մեծ տարայի մեջ, Աղաջուր ենք մենք պատրաստում, Ապա նրանց վրա լցնում։ Վարդան Մարտիրոսյան

Այն ինչն է ինչը,

ՈՒտում ես թթու է,

Պատրաստված է տարբեր բանջարեղեններից; Նատալի Եդիգարյան

Ուտելիք է, որը համեղ է երբ թթված է: Գոռ Սմսարյան

Թթու մոլորակի մասին

Էդգար Մուրադյան

Կար-չկար մի մոլորակ կար։ Այդ մոլորակի անունը Թթվաստան էր: Այնտեղ մարդկանց փոխարեն ապրոմ էին լոլիկը, պղպեղը, սխտորը, գազարը, ծաղկակաղամբը, վարունգը և լոբին ։ Տների փոխարեն նրանք ապրում էին տարբեր տեսակի տարրաների մեջ։ Նրանք միայն աղով էին սնվում և ջուր խմում։ Ձմռանը բանջարեղենները կամաց-կամաց պակասում էին , բայց աշնան սկզբում կրկին հայտնվում էին։ Էդգար Մուրադյան

Սիլվի Թոփիկյան

Մի օր ես ճամփորդելով հասա մի հեքիաթային աշխհարհ,որի անունն էր թթու մոլորակ։Ես զարմացած նայում էի շուրջս,որտեղ ամեն ինչ թթու էր։Այդ նկատելով մի տատիկ մոտեցավ ինձ և պատմեց իրենց մոլորակի պատմությունը, որը ինձ շատ հետաքրքիր էր։Թթու մոլորակը լի էր հետաքրքիր տեսարաներով։Ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ նորից լինեի այդ մոլորակում։ 

Ալֆրեդ Հարությունյան

Բանջարեղենները հավաքվում են մի անհայտ մոլորակում։ Կիսահաս լոլիկը,վարունգը,գազարը,կաղամբը,ծաղկակաղամբը շրջան կազմեցին ու իրար խառնվեցին։Երկար-երկար մնացին ու իրար հպվելով թթվեցին։ Շատ համեղ էր ստացվել և այդ օրվանից այդ մոլորակը անվանեցին թթու մոլորակ։

Նարեկ Քեշիշյան

Լինում է չի լինում մի թթու մոլորակ է լինում։ Այղ մոլորակում բոլոր բանջարեղենները թթու են լինում։ Բայց այնտեղ կային չորս բանջարեղեն, որոնք թթու չեն։ Թթու բանջարեղենները հարցնում են թե ինչու՞ իրենք թթու չեն։ Նրանք պատասխանում են, որ իրենք աղաջուր չեն գտել, որ խմեն և թթվեն։ Թթու բանջարեղենները նրանց աղաջուր են հյուրասիրում և նրանք էլ են թթվում։

Էդուարդ Միքայելյան

Իլոն Մասկը ունի ստեղծած մի թթու մոլորակ։ Այնտեղ ապրում են վիշապներ , որոնք սնվում են միայն թթու վարունգով։

Ինեսա Թորոսյան

Թթու մոլորակում բոլորը շատ թթու էին ։Այնտեղ մրգերն էլ էին շատ թթու։

Մարիամ Դանղյան

Կար չկար մի մոլորակ կար, այնտեղ ամեն ինչ թթու էր, նաև մարդիկ։ Բայց մի օր նրանց հյուր եկան քաղցր մարդիկ։ Եվ նրանք ընկերացան և ապրեցին միասին։

Լուսե Բաղդասարյան

Թթու մոլորակում ամեն ինչ թթու է՝ կոնֆետները թթու լոմլիկի և վարունգի համով են, մարմելադները թթու կաղամբից են, ճաշերը թթու են: Նույնիսկ տան պատերը թթու կաղամբից են, աթոռները բազուկից, սեղանները ծաղկակաղմբից:

Ալիկ Կարապետյան

Թթու մոլորակում խառնաշփոթ էր։ Եկել Էին կաղամբը վարունգը լոլիկը ծաղկակաղմբը, լսվում էր գազարի և բազուկի ոտնաձայները։ Ջուրը աղը խառնվել էին իրար, իսկ պղպեղը բղավում էր․—ինձ մոռացել եք։

Գևորգ Եղոյան

Մի մոլորակ կա անունը Թթվաշեն։ Այդ երկրի վրա միայն կախարդական թթուներն են կարող ապրել։ Իսկ իրաենց տունը թթվով է , իսկ իրենք ստիպած ծաղկակաղամբ են  ուտում, որ ծաղկակաղամբի մեջ տուն լինի։

Էլանա Շահվերդյան

Մի անգամ մի Թթու անունով մոլորակ է ստեղծվում։ Այդ մոլորակը այդպես էին կոչում, որովհետև այդ մոլորակի մարդիկ միշտ «թ» տառով էին արտասանում բոլոր բառերը։ Օրինակ՝ թկար, թատուհան, թառնարան։ Եվ այնքան ծիծաղելի էին այդ բառերը։ Բայց այդ մոլորակի բնակիչների համար ամենահեշտ արտասանվող բառը «թթու» բառն էր ։ Դրա համար իրենց մոլորակը այդպես անվանեցին։

Էմիլի Շահվերդան

Կար- չկար մի տարա-մոլորակ կար։Նրա մեջ ապրում էին կաղամբները, գազարները, դափնու տերևները և նեխուրները։ Այդ մոլորակի բնակիչները տխուր էին։Մի օր նրանց մոլորակ եկավ սև պղպեղը և մոլորակը ծածկեց աղաջրով։Բայց մոլորակի բնակիչներին դա դուր եկավ։Նրանք շատ ուրախացան, երբ տեսան սև պղպեղներին։ Եվ նրանք միասին ապրեցին աղաջրում և համեղ թթու մոլորակ դարձան։

Կատրինա Լալայան

Կար չկար մի մոլորակ կար: Այդ մոլորակի անունը Թթուդրիկ էր: Այնտեղ մարդիկ թթվի բաղադրիչներից իրենց համար շորեր էին կարում: Մի օր Սեբաստացիները որոշեցին, որ պետք է թռնել այդ մոլորակ: Նրանք արդեն պատրաստ էին թռչելու Թթուդրիկի մոլորակ:  Սեբաստիներից մեկը ասաց.

— Իսկ այնտեղ լա՞վ է անցնելու մեր օրը։

Բոլորը ասացին.

-Իսկ ի՞նչու ես մտածում, որ վատ պետք է անցնի, այնտեղ շատ լավ կանցնի մեր օրը:

Արդեն Սեբաստացիները հասան Թթուդրիկի մոլորակ: Իջան տիեզերանավից և տեսան, որ տները թթվային տարաներից է սարքաց, որ իրենց շորերը թթվային բաղադրիչներից են կարել, իսկ Սեբաստացիները մենակ այն չհասկացան, որ այնտեղ ինչի էր մոլորակի անվանումըամբողջությամբ «Թթուդրիկ»: Սեբաստացիներից մեկը գնաց հարցրեց մեկին.

— Իսկ ի՞նչու է ձեր երկնքում գրված ամբողջությամբ «Թթուդրիկ»:

Նրան պատասխանեցին.

-Որովհետև մենք գիտեինք, որ դուք գալու եք դրա համար էլ այդպես է երկինքը: Նրանք, այնտեղ շատ շփվեցին Սեբաստացիների հետ և պատմեցին իրենց դպրոցի մասին իսկ սեբաստացիները իրենց:

Արեգ Գասպարյան

Թթու մոլորակում ապրում են կաղամբներ, ծաղկակաղամբներ, լոլիկներ, գազարներ, վարունգներ։ Նրանք սիրում են լողալ աղաջրի մեջ և որքան մնում են այնտեղ, այնքան ավելի համեղ են դառնում։ Մենք սիրում են գնալ ԹԹվի մոլորակ և այնտեղ տեսնել և ուտելհամեղ թթուներ։

Վարդան Մարտիրոսյան

Թթու մոլորակի վրա ապրում էին գազարը, կաղամբը, ծաղկակաղամբը, բազուկը, վարունգը, լոլիկը։ Նրանք միասին էին ապրում, որովհետև շատ համեղ ընտանիք էին։

Նատալի Եդիգարյան

Լինում է չի լինում մի թթու մոլորակ է լինում; Այնտեղ աճող, բոլոր մրգերը, բանջարեղենները, բոլոր ուտելիքները շատ թթու են լինում; Մարդիկ միշտ թթու ուտելիքի պատճառով, միշտ լարված ու բարկացած են լինում; Նրանք չեն իմանում, թե ինչ է քաղցրությունը; Նրանք թթվության պատճառով միշտ վիճվում են իրար հետ; Պետք է անհապաղ օգնել թթու մոլորակին; Պետք է անհապաղ քաղցրություն ուղղարկել թթու մոլորակ։

Գոռ Սմսարյան

Ո՞վ գալիս է այս մոլորակ դեմքը ծռմռում է սկզբից, բայց վերջոմ ասում որ համեղ էր և օգտակար: Թթվաջրում լողում են ու նավակ քշում բնակիչները:

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s