Posted in Հեռավար ուսուցում2020-2021ուստարի

Ես և շրջակա աշխարհը․ հեռավար ոսւուցման ծրագիր

Մշակեց՝ Անահիտ Մելքոնյանը

«Ես և շրջակա աշխարհը» առարկայի նպատակն է սովորողի մեջ ձևավորել պատասխանատու և գիտակից վարքագիծ, շրջապատի նկատմամբ ուշադիր լինելու, հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունները, նպաստել հաղորդակցվելու, համագործակցելու, շրջապատող մարկանց նկատմամբ հարգալից լինելու կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը: «Ես և շրջակա աշխարհը» առարկան սերտորեն կապված է «Իմացումի հրճվանք» ծրագրով նախատեսված մյուս առարկաների հետ: Ծրագիրն ընգրկում է ուսումնական տոնացույցով նախատեսված օրերի թեմաները, որոնք սերտորեն կապված են Իմացումի հրճվանքի մյուս բաղադրիչների հետ:

Առարկայի հիմնական խնդիրներն են՝ սովորողի սոցիալականացումը, շրջակա աշխարհի մասին գիտելիքներ ձեռք բերելու ինքնուրույնության ձևավորումը, սեփական անձի և մյուսների նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումը։ Հեռավար ուսուցման պայմաններում հատկապես կարևորվում է սովորողի սոցիալականացումը օտար երկրում, այլ հասրակաության հետ համակեցության պայմաններում։

Առարկայի բովանդակությունը կառուցվում և զարգանում է «Ես»-ի գաղափարի շուրջ՝ «Ո՞վ եմ ես», «Ես և մյուսները», «Ես և բնությունը»․ «Ես և տիեզերքը»։

1-3-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներկայացնող դասընթացբերը ընտրված են  ըստ այս հասկացությունների։

  1. Ես
  • Ինքնություն , ինքնաճանաչում (մարմին և ներաշխարհ)
  • Անվտանգություն (առողջ սնունդ, անվտանգ երթևեկություն, արտակարգ իրավիճակներ, վնասակար սովորություններ, անձնական հիգիենա)
  1. Ես և մարդիկ
  • Ընտանիք
  • Դպրոց
  • Համայնք
  1. Ես և բնությունը
  • Բույսերի և կենդանիների խնամք
  • Բնության բազմազանություն
  1. Ես և տիեզերքը
  • Տիեզերք
  • Երկնային մարմիններ

 «Ես և շրջակա աշխարհը» առարկան

  1. Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը:
  2. Նպաստում է սովորողների ինքնաճանաչման, ինքնադրսևորման ու ինքնակազմակերպման հմտությունների զարգացմանը:
  3. Ձևավորում է առողջ, անվտանգ ապրելակերպին նպաստող վարքագիծ:
  4. Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք:
  5. Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը:
  6. Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը :
  7. Ինձ շրջապատող մարդիկ
  • Ես, իմ տունը, իմ ընտանիքը, իմ ընկերները
  • Իմ թաղը, բակը /որտեղ եմ ապրում/
  • Ծեսեր, տոներ, միջոցառումներ
  1. Բնագիտություն
  • Կենդանի և անկենդան բնություն · Բնագիտական փորձեր
  • Եղանակային փոփոխություններ
  • Օրացույց
  1. Տիեզերք
  • Արև, լուսին, մոլորակներ
  1. Բույսերի և կենդանիների խնամք
  • Բույսերի տնկում, խնամք
  • Կենդանիների խնամք
  • Ծառատունկ, ծաղկատունկ
  • Բակ-պարտեզի խնամք
  1. Անվտանգ երթևեկություն
  • Անվտանգ երթևեկության տարրական կանոններ
  1. Առողջություն
  • Անձնական հիգիենա
  • Առողջ սնունդ, մարզանք
  • Վատ սովորությունների դեմ պայքար
  • Անվտանգությունը տանը և դրսում

Ուսումնական գործունեություն հեռավար տարբերակով

  • Խնամում է ծաղիկները, ծառերը, կենդանիներին և թռչունններին
  • Դիտարկումներ և բնագիտական փորձեր է կատարում, հետևում է արդյունքերին, հետևություններ անում
  • Դիտարկումներ, հաշվառումներ է կատարում, կազմում բույսի, կենդանու անձնագիր, գրանցում փոփոխությունները
  • Որոշ բնագիտական հետևություններ և դատողություններ է կատաում բնության մեջ կատարվող երևույթների, փոփոխությունների վերաբերյալ
  • Ներկայացնում է բնության որոշ երևույթների առաջացման պայմաններն ու պատճառները` ձյուն, անձրև, քամի…

Առարկայի ուսումնասիրման համար կիրառվում է գործունեության բազմազան ձևեր՝

  • Բնագիտական փորձեր
  • խմբային աշխատանք, այդ թվում՝ խաղեր, հետազոտություններ, դիտարկումներ
  • պրեզենտացիաների կազմում և ներկայացում
  • ընտանեկան նախագծերի իրականացում
  • Նախագծային աշխատանքներ

Ուսումնական գործունեությունն իրականացվում է նախագծերի միջոցով: Նախագծի թեմաներն ընտրվում են ինչպես ուսումնական օրացույցից, այնպես էլ առարկայի մեջ ընդգրկված դասընթացներից: Թեման, առարկայական դասընթացը կարող են որպես նախագիծ իրենց շուրջը հավաքել «Իմացումի հրճվանք» ծրագրի մեջ ընդգրկված մյուս առարկաները, այնպես էլ դառնալ որևէ այլ նախագծի բաղկացուցիչ:

Ուսումնական ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդությունը ծրագրի բաղկացուցիչ է:

Ճամփորդություններն ինքնանպատակ չեն, դրանք ուղղված են սովորողների ճանաչողությանը, գիտելիքների ձեռքբերմանն ու զարգացմանը: Ճամփորդություն իրականացնելուց առաջ  սովորողը նախապես պլանավորում է անելիքները: Սովորողներին հանձնարարվում է ուսումնական, հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել այն տարածքի մասին, որտեղ պետք է այցելել:

Նախապես պետք է գծել ճանապարհի քարտեզը, հետևել ժամանակին, հարցազրույց վերցնել տեղի բնակիչներից…

Ուսումնական ճամփորդության ամփոփումն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝

  • ի՞նչ գիտեի,
  • ի՞նչ չգիտեի,
  • ի՞նչ իմացա
  • ի՞նչ հարցեր ունեմ:

Վերադառնալուց հետո ճամփորդությունն ամփոփվում է ֆոտոշարքով, ֆիլմով, ռադիոլուրով, որոնք հրապարակվում են դասարանական և սովորողի անհատական բլոգում:

Առարկայի գնահատումը ամփոփվում է սովորողի աճի բնութագրում։ Ըստ այստեղ ներկայացված կետերի տրվում է սովորողի սոցիալական զարգացման բնութագիրը, ներկայացվում են ձեռք բերած հմտությունները, կարողությունները, բացթողումները։ Հեռավար ուսուցման դեպքում բնութագիրը լրացվում է ծնողի մասնակցությամբ։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն