Posted in Ուսումնական ճամփորդություններ 223-2024, Կրթական փոխանակումների նախագծեր

«Ռոդարի+աղայանական»օրեր. կրթական փոխանակումներ Ծաղկալանջում

Հարավային դպրոց-պարտեզ ի 3.3 դասարանի սովորողները այցելեցին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոց ՝«Ռոդարի + աղայանական» նախագծի շրջանակում կրթական փոխանակումներ կատարելու: Սեբաստացիների հետ շրջեցինք դպրոցում:Սեբաստացիները գործընկեր դպրոցի սովորողների հետ աշխատեցին իրենց ուսումնական գործիքներով՝ համակարգիչներով, աշխատեցին Paint նկրչական ծրարով և Microsoft Word համակարգչային ծրագրով: Միասին ընթերցեցին Ջ. Ռոդարիի «Տարօիինակ հարցեր» հեքիաթը և կիրառեցին ռոդարիական հնարքներ, մուտքագրեցին թարս հարցեր և նկարեցին:

Մեր օրը ամփոեցինք կոմիտասյան երգերի կատարմամբ և պարերգերով: Գործընկեր դպրոցի սվորողների ետ դպրոցի բակում երգեցինք կոմիտասյան երգեր՝«Կաքավիկ», «Էսօր ուրբաթ է», միասին պարեցինք «Էջմիածին» պարը և սովորեցրինք երգը, «Թամզարա »պարերգը: Օրը ամփոփեցինք դպրոցի բակում ճաշելով, դաշտում վավզելով ու ձգումներ կատարելով: