Posted in Նախագիծ

Քաղցր հորինուկներ․ ամառային ուսումնական ճամբար

«Երգող-պարող արևներ» ջոկատի ճամբարկանները հորինեցին սառը, քաղցր հորինուկներ՝ բաժանվելով երկու խմբի, սկսեցին հորինել միասին՝ մեկ նախադասություն ես, մեկը՝ դու։ Արդյունքում ունեցանք շատ հետաքրքիր, ուրախ պատմություններ պաղպաղակների մասին՝ «Տարօրինակ պաղպաղակները, «Պաղպաղակների մոլորակում»։

IMG_4094

Տարօրինակ պաղպաղակները՝

Կար մի մարդ, որ վաճառում էր տարօրինակ պաղպաղակներ: Այդ պաղպաղակները կախարդական էին:  Կապույտ պաղպաղակը,  եթե ուտես  մեծ ականջներ կունենաք, կանաչը ուտեք երկար քիթ կունենաք, կարմիրը՝ ուտես, կունենաս մորուք,  եթե ուտես գունավոր պաղպաղակը  նորից փոքրիկ կդառնաս: Մի անգամ մի տղա եկավ և գնեց կարմիր և կապույտ պաղպաղակները: Կարմիր պաղպաղակը տվեց իր քույրիկին, քույրիկը կերավ և նրա վրա մորուք աճեց, իսկ նա կերավ կապույտը և ունեցավ մեծ ականջներ և բոլորը  զարմացան: Նրանք գնացին իրենց մայրիկի մոտ և մայրիկը ասաց. Շարունակել կարդալ “Քաղցր հորինուկներ․ ամառային ուսումնական ճամբար”

Posted in Նախագիծ

«Մուտքի ճամբար» 2024-2025 ուստարվա առաջին դասարանցիների համար

«Մուտք կրթահամալիր» 2024-2025 ուստարվա 6 տարեկանների (2018-ին ծնված) համար

Ժամանակահատվածը՝ հունիսի 17-19, ժամը 10:00-12:00
Նպատակ՝

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Լողազգեստ, լողի գլխարկ, լողաթափ, արևապաշտպան քսուքներ, գլխարկ
  • Թաց և չոր անձեռոցիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ՝ նախաճաշի համար

Հունիս 17

Ճամբարային գործունեության ընթացքը՝
10:00-Սովորողների դիմավորում, շրջայց դպրոցում, բակում

10:15-Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգեր, խաղեր, մարմնամարզություն,

10։15-10։40՝Ծանոթացում՝« Բարև, ես եմ…» խաղ-պատումներ իրենց մասին:
10։40-11:00-Երգուսուցում՝՝ Արևների շարք՝  «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»,  «Արև՛, արև՛, արի՛ դուրս»

11:00-Նախաճաշ

11։00-11։30՝ Տեխնոլոգիական գործունեություն՝ գունավոր թղթերից պատրաստում ենք օրիգամի նավակներ։

11:30-12։00՝Լող + հեծանվավարություն

Հունիսի 18

10:00-Ճամբարականների դիմավորում, ուրախ մարմնամարզություն

10:20-Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգեր, խաղեր, մարմնամարզություն,

10:20-«Կռունկներ» բանաստեղծության խաղ -ուսուցում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

10։30-10։40՝ Ուրախ օտար լեզուներ

11:00-Նախաճաշ

11:00-11։30 ՝ Նկարչական բացօթյա պլեներ Հարավային դպրոց-պարտեզի այգում՝ նկարում ենք

11:30-12։ 00՝Լող+ հեծանվավարություն

Հունիսի 19

10:00-10։20Ճամբարականների դիմավորում, ընհանուր պարապմունք

10:30-«Աքաղաղն ու կտուրը»  բանաստեղծության խաղ-ուսուցում՝

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

11:00-Նախաճաշ

11:20-11։30՝ Ուրախ օտար լեզու

11:30՝Պղպջակներով լող

Posted in Ուսումնական ճամփորդություններ 223-2024

Ուսումնական այց Էլիտ Շանթ պաղպաղակի գործարան

Մասնակիցներ՝ 3.3 Երգող-պարող ջոկատի ճամբարականներ

Վայր՝ «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան՝ Վշտունու 73, Թումոյի այգի

Ժամկետ՝ հունիսի 4-ին, ժամը՝11:00-14:00

Երթուղի՝

Վարորդ՝ Արամ Հարությունյան, մեքենա՝ Ford transit 10 so 908

Նպատակը և խնդիրները՝

Նպատակը և խնդիրները՝

  • Այցելություն «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան:
  • Արտադրական պրոցեսին ծանոթացում, ուսումնասիրում:
  • Ունենալ ամբողջական պատկերացում պաղպաղակի և քաղցրավենիքի արտադրական պրոցեսի մասին:
  • Կոմիտասյան օրերի շրջանակներում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները:

Շարունակել կարդալ “Ուսումնական այց Էլիտ Շանթ պաղպաղակի գործարան”

Posted in Հաշվետվություն

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ (ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ)
ՓԵՏՐՎԱՐ
Թումանյանական ընտանեկան ընթերցանություն
 
 
 
 
 
 
 
 
Հեռավար ուսուցում՝ Վիկա Գաբրիելյան
 
Ուսումնական ճամփորդություն՝ Ուսումնական այց Հովհ․ Թումանյանի թանգարան
 
ՄԱՐՏ

Ուսումնական ճամփորդություն՝ Այց Փայտարվեստի թանգարան թանգարան

 

Հեռավար ուսուցում՝՝ Վիկա Գաբրիելյան

ԱՊՐԻԼ

Ռոդարի + Աղայան ուսումնական նախագիծ

 

Հեռավար ուսուցում՝ Վիկա Գաբրիելյան

Ուսումնական ճամփորդություն՝ Ռոդարի + աղայանական օրեր․ կրթական փոխանակումներ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում

Զատկական ցուցահանդես-վաճառք

ՄԱՅԻՍ

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաք

«Ես կարողանում եմ» ․ելքի ստուգատես Շարունակել կարդալ “Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում”

Posted in Հաշվետվություն, Մայիսյան հավաք

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաք․ամփոփում

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաք

«Ես կարողանում եմ» ․ելքի ստուգատես

«Ես կարողանում եմ »․ ամփոփում են սովորողները

«Ես կարողանում եմ» սովորողների ինքնագնահատման փաթեթ

Հարթակում ծնողն է Այց ԵՊՄՀ համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետ․ հարթակում 3․3 դասարանի սովորող Սւֆի Առաքելայնի մայրիկը՝  Տաթև Հովհաննիսյաննը

Այց Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, ծանոթացում արվեստի ճյուղերին՝

Ռոդրիական հորինուկների ստուգատես․նախագիծ

Պզպզան հորիոնւկներ մեղուների մասին․ մեղուների պաշտպանության միջազգային օր

Ընթերցում ենք Ռոդարի և հորինում՝

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝

Մեդիահմտությունների փոխանցում կրտսեր սեբաստացիներին

Մարզական համագործակցություն՝

Ուսումնական ճամփորդություն՝ Բջնի բերդի բարձունքի հաղթահարման նախագիծ՝

Մայիսյան 19-րդ ստեղծագործական հավաք․ աշխատանքային նախագիծ՝

Աշխատանքային նախագիծ՝ 06.05-10.05.2024

Աշխատանքային նախագիծ՝13.05.-17.05.2024

Աշխատանքային նախագիծ՝ 20.05-24.05.2024

Posted in Մայիսյան հավաք, Ուսումնական ճամփորդություններ 223-2024

Քայլք + Բջնի բերդի բարձունքի հաղթահարում

Հարավային դպրոցի 3.3 դասարանի սովորողները հաղթահարեցին Բջնի բերդի բարձունքը։ Բջնի գյուղի միջով քայլքով հաղթահարեցինք Բջնի բերդ տանող բարձունքը։ Բարձունքը հաղթահարելուց հետո քայլքով այցելեցինք Բջնի սուրբ  Մարիամ Աստվածածին եկեղեցին, քայլեցինք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին, հաղթահարեցինք եկեղեցու բարձունքը։

Բջնի բերդի բարձունքի հաղթահարում՝

 

Սուրբ Աստվածածին եկեղեցում՝

Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցու բարձունքի հաղթահարում՝

Posted in Նախագիծ

Պզպզան հորինուկներ մեղուների մասին

Մեղուների համաշխարհային օրվա առթիվ սովորողները ընթերցեցին տեղեկատվական պատմություններ մեղուների մասին, ընթերցեցինք Ղ. Աղայանի «Մեղուն ու հավը», Է. Ռ . Ռասպե «Մեղուների հովիվը և արջը» ստեղծագործությունները: Սովորողները հորինեցին մեղուների մասին պատմությույններ, նկարեցին Paint նկարչական ծրագրով:

Հովիկ Մովսիսյան«ՄԵղուների պարը»

Զառա Ղազարյան«Մեղուների ընկերությունը»

Սոֆի Առաքելայն«Մեղուների ծնունդը»

Էլիզաբեթ Բարսեֆյան«Մեղուների ճամփորդությունը»

Նելլի Շահինյան«Տխուր և ուրախ մեղուն»

Դանիել Մարտիրոսյան«Մեղուներն ու աղվեսը»

Նիքոլ ՕհանյանՄեղուն և թիթեռնիկը»

Posted in Ուսումնական նախագծեր 2023-2024, Սովորողների ճամբար

Ամառային ուսումնական ճամբար.27.05-7.06.2024

Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ «Երգող-պարող  արևներ» ջոկատ

Ժամկետը՝ մայիսի 27-ից, հունիսի 7-ը

Ամառային ուսումնական ճամբարին  իրականացվող նախագծեր`

«Ես կարողանում եմ»  ստուգատեսի ամփոփիչ համերգ-ցուցադրություն

Հունիսի 6 ճամփորդություն Պաղպաղակի գործարան

Ճամբարային գործունեության ուղղություններ՝

Բնսգիտական փորձեր, կառուցողական խաղեր

Ընթերցանություն

Լող, հեշանվավարություն

խոհանոցային գործունեություն

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

  • Արևային գլխարկ
  • Մարզահագուստ
  • Մարզակոշիկ
  • Լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/
  • Ջրի շիշ․ անհատական օգտագործման համար
  • նոթբուք

Երկուշաբթի՝ 27.05.2024

09:00-09:20 Ընդհանուր պարապմունք՝

09 :20-10:00 Միջավայրի խնամք, մեր ստեղծած ծաղկանոցի խնամք՝ ջրում ենք ծաղիկները, մաքրում մոլախոտերից։

10:10-10:55` Լող

11:00` Ընդումիջում

11:45-12:30՝ Բնագիտական փորձ կատարում են ճամբարակնները Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական ճամբար.27.05-7.06.2024”