Posted in Ուսումնական նապագծեր 2023-2024

«Ես կարողանում եմ». Ելքի ստուգատես

Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ մայիս ամիս

Ռոդարիական հորինուկների ստուգատես

«Ես կարողանում եմ»  ստուգատեսի ամփոփիչ համերգ-ցուցադրություն

«Սովորող-սովորեցնող» նախագիծ՝

Մեդիահմտությունների փոխանցում կրտսեր սեբաստացիներին

Մարզական համագործակցություն՝

Քայլք + մարզառոդարիական հանդիպում Արևմտյան դպրոցում

«Ես կարողանում եմ» ստուգատեսը ամփոփում են սովորողները իրենց ուսւոմանկան բլոգում:

Նպատակը՝

Սովորողներն իրենց անհատական բլոգներում կներկայացնեն երրորդ դասարանում ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Կներկայացնեն իրենց ամենահաջողված աշխատանքներն ու նախագծերը։ Կիրականացնեն ինքնագնահատում։

Նախագծի ընթացքը՝

Ընթերցել, ընթերցում և առաջարկում եմ՝

Յուրաքանչյուր սովորող ներկայացնում է իր ընթերցած գրքերից մեկը և առաջարկում է կարդալ ընկերներին։/ կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր, ռադիոնյութերից/

Մաթեմատիկա՝

Ներկայացնում են մաթեմատիկական ամենահետաքրքիր խնդիրը, խաղը և այլն․․․

Մեդիահմտություններ՝

Սովորողը ներկայացնում է իր հմտությունները բլոգային աշխատանքի, նկարչական ծրագրի գործածման, Word, Power point ծրագրերից։ / կարող եք ընտրել տարվա ընթացքում նկարահանած տեսանյութեր /

Մարմնակրթություն՝

Սովորողը ներկայացնում է իր մարզական հմտությունները՝ հեծանվավարություն, լող, մարզական, բակային խաղեր, քայլք և այլն։/կարող էլինել պատումի տեսքով/

Ես և շրջակա աշխարհը՝

Սովորողը փոքրիկ պատումով ներկայացնում է, թե ինչպես պետք է առողջ ապրել, ներկայացնում է մարդու օրգանիզմը, հիգիենան։ Պատմում է կենդանիների, բույսերի, շրջակա միջավայրի պահպանման ու խնամքի մասին։

Ամփոփում՝

Ռոդարիական հորինուկների ստուգատես

Մեդիահմտությունների փոխանցում. սովորող-սովորեցնող նախագիծ

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն