Posted in Նախագիծ

«Մուտքի ճամբար» 2024-2025 ուստարվա առաջին դասարանցիների համար

«Մուտք կրթահամալիր» 2024-2025 ուստարվա 6 տարեկանների (2018-ին ծնված) համար

Ժամանակահատվածը՝ հունիսի 17-19, ժամը 10:00-12:00
Նպատակ՝

Ճամբարը նպատակ ունի նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

«Մուտք» ճամբարի մասնակիցն իր հետ պետք է ունենա՝

  • Լողազգեստ, լողի գլխարկ, լողաթափ, արևապաշտպան քսուքներ, գլխարկ
  • Թաց և չոր անձեռոցիկ
  • Ջուր
  • Բրդուճ, միրգ՝ նախաճաշի համար

Հունիս 17

Ճամբարային գործունեության ընթացքը՝
10:00-Սովորողների դիմավորում, շրջայց դպրոցում, բակում

10:15-Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգեր, խաղեր, մարմնամարզություն,

10։15-10։40՝Ծանոթացում՝« Բարև, ես եմ…» խաղ-պատումներ իրենց մասին:
10։40-11:00-Երգուսուցում՝՝ Արևների շարք՝  «Արև՛, արև՛, ե՛կ, ե՛կ»,  «Արև՛, արև՛, արի՛ դուրս»

11:00-Նախաճաշ

11։00-11։30՝ Տեխնոլոգիական գործունեություն՝ գունավոր թղթերից պատրաստում ենք օրիգամի նավակներ։

11:30-12։00՝Լող + հեծանվավարություն

Հունիսի 18

10:00-Ճամբարականների դիմավորում, ուրախ մարմնամարզություն

10:20-Առավոտյան ընդհանուր պարապմունք՝ երգեր, խաղեր, մարմնամարզություն,

10:20-«Կռունկներ» բանաստեղծության խաղ -ուսուցում

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

10։30-10։40՝ Ուրախ օտար լեզուներ

11:00-Նախաճաշ

11:00-11։30 ՝ Նկարչական բացօթյա պլեներ Հարավային դպրոց-պարտեզի այգում՝ նկարում ենք

11:30-12։ 00՝Լող+ հեծանվավարություն

Հունիսի 19

10:00-10։20Ճամբարականների դիմավորում, ընհանուր պարապմունք

10:30-«Աքաղաղն ու կտուրը»  բանաստեղծության խաղ-ուսուցում՝

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ  չի գալիս:

11:00-Նախաճաշ

11:20-11։30՝ Ուրախ օտար լեզու

11:30՝Պղպջակներով լող

Posted in Ուսումնական ճամփորդություններ 223-2024

Ուսումնական այց Էլիտ Շանթ պաղպաղակի գործարան

Մասնակիցներ՝ 3.3 Երգող-պարող ջոկատի ճամբարականներ

Վայր՝ «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան՝ Վշտունու 73, Թումոյի այգի

Ժամկետ՝ հունիսի 4-ին, ժամը՝11:00-14:00

Երթուղի՝

Վարորդ՝ Արամ Հարությունյան, մեքենա՝ Ford transit 10 so 908

Նպատակը և խնդիրները՝

Նպատակը և խնդիրները՝

  • Այցելություն «Էլիտ Շանթ» պաղպաղակի գործարան:
  • Արտադրական պրոցեսին ծանոթացում, ուսումնասիրում:
  • Ունենալ ամբողջական պատկերացում պաղպաղակի և քաղցրավենիքի արտադրական պրոցեսի մասին:
  • Կոմիտասյան օրերի շրջանակներում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները:

Շարունակել կարդալ “Ուսումնական այց Էլիտ Շանթ պաղպաղակի գործարան”