Posted in Ուսումնական նախագծեր 2023-2024

Ռոդարի + աղայանական օրեր

Մասնակիցներ՝ 3.3 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլ-մայիս

Նպատակը՝ Զարգացնել ստեղծագործական երևակայությունը, տրամաբանությունը, հիշողությունը, ռոդարիական հնարքների կիրառում:

Խնդիրները՝

  • Զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • Ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • Լսելու, լսածը վերապատմելու կարողությունների ձևավորում, ստեղծագործության ընթացքի, ավարտի սեփական տարբերակի հորինում,
  • սեփական կարծիք արտահայտելու կարողությունների ձևավորում,
  • ճանաչել ստեղծագործության հերոսներին, տալ նրանց կերպարների բնութագիրը:

Նկարագրությունը՝ Սովորողների հետ կարդում ենք քննարկում Ռոդարի,  Աղայան,պատրաստում ռոդարիական կերպարներ, paint ծրագրով նկարում, հորինում, պատասխանում Ռոդարիկան հարցերին, ինչպես նաև կիրառում ռոդարիկան հնարքներ՝

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Հեքիաթների խառնաշփոթ
  • Շուռ տված հեքիաթներ
  • Իսկ հետո ի՞նչ եղավ
  • Հեքիաթների շիլափլավ /Ռոդարի+Աղայան/
  • Ռոդարիական հնարներով անսովոր պատմություններ
  • Թարս հարցեր

Հեքիաթներ՝ Աչքերի գանգատը, Ցրված Ջիովանին, Ալիսա գլորիկը

Մուլտֆիլմերի դիտում քննարկում՝  Ցրված Ջովանին  ,  Չիպոլինոյի արկածները:

Ամփոփում՝

Ռոդարի + աղայանական շիլաշփոթ

Ռոդարիական հորինուկներ

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն