Սովորողների հետ միասին իրականացրինք ռոդարիական քայլք Էջմիածնում՝ Վաղարշապատ քաղաքում(Ուսումնական այց Գևորգյան ճեմարան)։ Մեր հիմնական նպատակը Գևորգյան հորգևոր ճեմարան այցելելն էր, շրջելը, սաների հետ ծանոթանալը, իմանալ՝ ինչպես են անցկացնում ուսումնական պարապմունքները։ Մեր ճամփորդությունը ՝ քայլքը , սկսվեց Սուրբ Հռիփսիմե եղեկեցու բակից, որտեղից մեզ միացավ սեբաստացի ծնող` Արեգի մայրիկը`Մերի Մակարյանը, ով մեզ ուղեկցեց ողջ ճամփորդության ընթացքում։ Նախ սովորողների հետ այցելեցինք եկեղեցի, երգեցինք, օրհնություն ստանալով, շարունակեցինք մեր քայլքը։ Սովորողները պատրաստել էին նաև թարս հարցեր, հարցազրույց անցակացնելու համար։ Քայլքի ընթացքում մոտենում էին անցորդներին, պատմում Ջ․ Ռոդարիի մասին, տալիս իրենց պատրաստած թարս հարցերը, երբեմն օգնում գտնել պատասխաները։
Ռոդարիական քայլք Էջմիածին քաղաքում
Մեր քայլքը շարունակվեց մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակ։ Մեզ դիմավորեց Նարեկ սարկավագը, միասին շրջեցինք Գևորգյան ճեմարանում։ Միասին կատարեցինք կոմիտասյան երգեր, հոգևոր երգեր։
Գևորգյան հոգևոր ճեմարանում՝
Ամենահագեցած, գարնային , արևաշատ մեր ճամփորդությունը ամփոփեցինք՝ այցելելով Վեհարանի թանգարան և Ռուբեն Սևակի ավան տուն-թանգարան։ Սովորեցինք հետաքրքիր պատմություններ եկեղեցու մասին, հիմնդրման մասին, ծանոթացանք ձեռգործ աշխատանքների, որոնք նվիրաբերել են եկեղեցուն։
«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում Թարս Ինչուիկներն են։ «Աղայան + Ռոդարի» ուսումնական նախագծին ընդառաջ 2.2 դասարանի սովորողների հետ կարդում ենք Ռոդարի, մտածում և երևակայում ենք ռոդարիական հնարքներով։ Ջ․ Ռոդարիի «Թարս հարցեր» հեքիաթի Թարս Ինչուկին եկել են փոխարինելու Թարս արևները իրենց թարս հարցերով։
«Աղայան +Ռոդարի» ուսումնական նախագծի շրջանակում հորինում են 2.2 դասարանի սովորողները։ Միասին կարդացել և քննարկել ենք Ջ․ Ռոդարիի «Ոչ մի բանից մարդուկը» հեքիաթը, սովորողները շարունակում են ստեղծագործել, երևակայել, հորինել նմանատիպ հեքիաթ, նկարել Paint նկարչական ծրագրով թարս նկարներ։
«Ոչ մի բանից խմորիկը »
Խմորիկը ոչ մի բանից էր, ոչ արլյուրից էր , ոչ էլ ձվից:Նա բերան չուներ բայց խոսում էր : Ոտքեր չուներ ,բայց վազում էր: Ոչ մի բանից խմորիկը շատ անհամ էր,բայց բոլորը ուզում են ուտեն նրան : Մի օր աղվեսը կերավ փախչող խմորիկին և համից չկշտացավ: Աղվեսը սպասում էր ,որ մի օր էլի կտեսնի մի անհամ ոչ մի բանից համով խմորիկի և էլի կուտի: Ինեսա Թորոսյան
«Քարե կատու»
Լինում է, չի լինում մի կատու:Քարե կատու:Այո՛, Մի անգամ այս կատուն քայլում էր քարե ճանապարհով և հանդիպում է քարից շանը և հարցնում է նրան.
Ամենաուրախ, գունավոր, զատկական երգերով ու խաղերով , «ամենադեղին» Զատկատոնի ծեսը՝ «Ուրախ արևների» ներկայացմամբ։ 2.2 դասարանի սովորողները տոնում են Սուրբ Հարության տոնը, խաղում ենք զատկական խաղեր՝ հավկիթախաղեր՝ ձու գլորոցի, հավկիթակռիվ, երգում ենք զատկական խաղեր։ Էլ ինչ Զատկատոն առանց Ակլատիզի, մեծ ուրախությամբ հանում ենք Ակլատիզի վերջին փետուրը։