Posted in 2020-2021ուստարի

Նամակ ձյան փաթիլին

Բարև , Փաթիլ  ջան, ինչո՞ւ ես շուտ հալվում մեր գյուղում: Մի օր գալիս ու շուտ հալվում: Շուտ մի հալի՛ր , որ դպրոցից գամ ձնեմարդ պատրաստեմ, նագնդիկ խաղամ, որ բոլոր երեխաները խաղան ինձ հետ: Շատ լավ կլինի, որ դու էլ ինձ հետ խաղաս: Այս եղանակին դու պետք է ուշ հալվես:

Հրայր Մալեք Դանղյանի

Posted in 2020-2021ուստարի

Նամակ Ձմեռ պապիկին

Էլանա Շահվերդյան

Բարև Ձմեռ Պապիկ։ Ես Էլանան եմ, 7 տարեկան։ Ես ուզում եմ , որ ձյուն գա։

Ձմեռ Պապիկ ես ուզում եմ փոքրիկ կատու , բայց իսկական։ Եվ ուզում եմ միաեղջյուր ու մի փոքրիկ արձանիկ ՝ ձնեմարդուկով և Ձյունանուշիկով։

Ցտեսություն Ձմեռ Պապիկ ջան։

Էդգար Մուրադյան

Բարև Ձմեռ  պապիկ,  ես  ինձ շատ    խելոք եմ պահել:   Ես  ուզում եմ  որ ամբողջ երկրում  ձյուն  լինի։    Ես  շատ եմ  ուզում     տեսնել  այլմոլորակային, ու  ես  ուզում եմ  տեսնել իսկական թագուհի։ Ես ուզում եմ, որ մայրիկս ու հայրիկս ունենան շատ ազատ ժամանակ, որ մեզ հետ խաղան։

Լիլի Թորոսյան

Ողջույն Ձմեռ պապիկ , ես շատ եմ սիրում փոքրիկ երեխաներին և իմ եղբորը, դրա համար ես ոչ մի բան չեմ ուզելու: Միայն ուզում եմ , որ շատ- շատ խելացի լինեմ:

Ալֆրեդ Հարությունյան

Բարև իմ սիրելի Ձմեռ պապիկ,ոնց ես, հո այս տարի չես հիվանդացել : Ես ուզում եմ միշտ բոլոր երեխաները ժպտան ։ Նրանց լիքը լիքը նվեր բեր, մեր զինվորների մայրերին էլ բեր,թող նրանց տղաների համար չլացեն։ Խաղաղությունբեր մեր երկրին։ Իսկ ինձ համար ուզում եմ ներֆ ,հոտվիլ զենքեր ,play station 5, շուն։ Շնորհակալ եմ Ձմեռ պապիկ ջան։

Շարունակել կարդալ “Նամակ Ձմեռ պապիկին”