Posted in 2020-2021ուստարի, Ռադիոնյութեր

«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին

«Ուրախ արևներ» ռադիոյի եթերում ամանորյա թողարկում է: Երկրորդ դասարանի սովորողները համացանցից գտել են տեղեկություններ Ամանորի մասին՝ ինչպե՞ս են նշում և նշել Ամանորը Հայաստանում և այլ երկրներում: Յուրաքանչյուրը առանձնացրել է իր համար իրեն հետաքրքրող փաստեր, տեղեկություններ: 

Մարիամ Դանղյան

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր հները Ամանորն անվանել են նաև այլ անուններով. Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։

Էդգար Մուրադյան -Ամանորը Իտալիայում

Իտալիայում Ամանորն ընդունված է նշել փողոցում, որտեղ անցկացվում են ժողովրդական տոնախմբություններ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքի կենտրոնում տոնի մասնակիցները սկսում են զբոսնել: Իտալացիները սիրում են դիմավորել Նոր տարին: Շարունակել կարդալ “«Ուրախ արևներ»ռադիո#10. Տեղեկություններ Ամանորի մասին”