
«Լացկան Արևը և ձյան փաթիլը». հեղինակ՝ Էդգար Մուրադյան
Լինում է, չի լինում մի ձյան փաթիլ է լինում, նա լացի ձայեր է լսում,ասում է.
— Ինչո՞ւ ես լաց լինում, Արև՛:
-Որովետև գարուն չի գալիս, իսկ ես ուզում եմ գարուն լինի:
Ձյան փաթիլը ասում է նրան.
— Ոչինչ, շուտով մի քանի ամսից գարուն կգա:
Արևը ասաց.
— Լավ, դե ես գնամ քնեմ:
Արևը գնում է քնելու և մի քանի օրից գալիս է Գարունը, իսկ հիմա էլ ձյան փաթիլն է լաց լինում, Արևը ասում է.
— Լաց մի եղի՛ր, հիշի՛ր, թե ինչ էիր ինձ ասում :
-Այդպես էլ ես կանեմ,-ասաց ձյան փաթիլը:
Վերջրացրեց լաց լինել և գնաց քնելու:
Այսօր էլի ձյան փաթիլը արթնացավ: Նորից ձյան փաթիլը պարելով գեղեցիկ իջնում է ներքև:
«Ձնեմարդու լացուկոծը» հեղինակ՝ Հրայր Մալեք Դանղյան
Լինում է չի լինում մի ձնեմարդ է լինում։ Այդ ձնեմարդը սկսեց լաց լինել։ լաց է լինում ու լաց է լինում ու էլի լաց է լինում ու լաց է լինոմ։ Հալվում է շուտ բայց ինչու։ Արևը ծագել է նրա վրա:

«Նոր տարվա հրաշքը» հեղինակ՝ Մարիամ Դանղյան
Երբ ձյուն եկավ, Ձմեռ պապը եկավ ։ Բոլոր երեխաները եղևնին զարդարեցին։ Ձմեռ պապը նվերը դրեց եղևնու տակ։ Այդ ժամանակ բոլոր երեխաները քնած էին իրենց մահճակալներին , որ առավոտյան արթնանան , գտնեն իրենց նվերները։ Այդ ժամանակ մի աղջիկ արթուն սպասում էր Ձմեռ պապիկին, և եկավ Ձմեռ պապիկը։ Այդ աղջիկը շատ ուրախացավ , և Ձմեռ պապիկը գրկեց աղջկան։

«Նոր տարվա հրաշքը» հեղինակ՝ Էմիլի Շահվերդյան
Շարունակել կարդալ “Ձյո~ւն է , ձմեռ. հորինուկների շարք”