Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

Ձմեռային ուսումնական ճամբար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 «Ուրախ արևներ»  ջոկատի ճամբարականներ

Նախագիծը ժամկետը՝ Հունվարի 11-ից, 31-ը

Նպատակ՝  մասնակցություն Մարմնամարզական, Բնագիտատեխիկական, Դիջիթեք ստուգատեսներին: (Արդյունqները կամփոփենք նախագծի վերջում)

Աշխատանքի ընթացքը՝ իրականացնել հետևյալ նաագծերը՝

Սովորող-սովորեցնող նախագծեր՝

Ընթերցում ենք և կիրառում Ռոդարիական հնարքներ

Պատրաստվում ենք Դդմատոնին

Ուսումնական ճամփորդություններ՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին

Վարպետության դասեր՝ «Մեր իրավունքները», Հովհ. Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի ընթերցում արևմտահայերեն:

  • Մասնակցել մարմնամարզության ստուգատեսին, կազմակերպել ամենօրյա մարմնամարզության պարապմունքներ դպրոցի մարզադահլիճում՝ կատարելով հետվևյալ վարժությունները՝օղակի պտտում, ցատկեր՝  2 ոտքով. 1 ոտքով, մարմնամարզական ներքնակի վրա գլուխկոնծի, մարմնամարզական պատի վրա բարձրանալ:
  • Խաղալ բակային խաղեր, ազգային խաղեր՝ տնգուկ(խաղում են 4-6 հոգանոց խմբերով, սրածայր փայտերով: Փայտրը պատրաստելու ենք միասին: Խաղի մասնակիցները փայտերը հարվածում ենք այնպես, որ կանգնեն հողի կամ ձյան մեջ: Մյուս մասնակիցը իր փայտը հարավածում է այնպես, որ ընկերոջ փաայտը գցիէ միաժամանակ ձյան մեջ կագնեցնելով իր փայտը: Եթե հաջողվում է վայր գցել ընկերոջ փայտը, ապա այդ փայտը վերցնում է իրեն:Հաղթում է նա, ով կարողանում է վայր գցել ընկերների փայտերը և վերցնել իրեն՞) Սագրե-սագեր տուն եկեք՝- Սագերը խաղում են , սագ-մայրիկը նկատելով գայլին ձայն է տալիս սագերին. «Սագե՜ր, սագեր տուն եկեք, գայլը սարի հետևն է»: Սագերը վազու են դեպի տուն, հետդարձի ճանապարհին գայլը պետք է կարողանա գողանալ սագերից մեկին: Այսես այնքան մինչև գայլը կգողանա բոլոր սագերին, եթե, իհարկե, կհաջողվի գայլին:Վերևի-ներքևի խմբեր խաղը նման է «Այ լի հո» երգի բովանդակությանը: Սովորողները բաժանվում են 2 խմբի` ներքևի, վերևի խմբի: Խմերից յուրաքանչյուրը երգով մյուս խմից աղջիկ կամ տղա է ուզում տանել իր խումբ: Այն աղջիկը կամ տղան , որին ուզում է խմբերից մեկը տանել, պետք է հաղթահարի որոշակի փորձությու; Խմբից երկու սվորող իրենց ձեռքերով շղթա են կազմում: Աղջիկը կամ տղան պետք է այդ շղթան վազքով բացեն: Եթե հաջողվում է շղթան բաղել աղջիկը կամ տղան այլ խումբ չի տեղափոխվում, եթե չի հաջողվում՝ տեղափոխվում է ներքևի խումբ: Այսպես մինչև խմբերից մեկը գերազանցում է թվաքանակով:  Կխաղանք նաև Կարիր կոճակ, կոճ և այլն:
  • Պատրաստվել Բարեկենդանին։ Տեղեկանալ համացանցից,, վերհիշել Բարեկենանի խորհուրդը:
  • Կազմակերպել լողուսուցման պարապմունքը Արևմտյան դպրոցի փակ լողավազանում, հեծանիվ վարել դպրոցում(ովքեր չգիտն վարել սովորում են իրենց ընկերներից): բակային խաղեր խաղալ
  • Մասնակցել մարզական ստուգատեսին

Բնագիտատեխնիկական ստուգատեսի նախապատրաստում
Բնագիտական փորձեր, ուսուցողական տեսանյութերի դիտում, մուլտֆիլերի դիտում, ուսուցողական խաղերի կազմակերպում, ռադիոնյութերի ստեղծում:

Ձմեռայի խոհանոց՝ տոնական ուտեսների, թխուկների, աղցանների պատրասոտւմ, խոհանոցային խաղերի, մրցույթների կազմակերպում, :

Ծիսական խոհանոց՝ ուսումնասիրում ենք բարեկենդանի տոնի խոհանոցը, պատրաստում ենք փոխինձ, հալվա, գաթա, մածնապուր, խաշիլ:

Թխուկների  պատրստում՝խոհանոցային ործունեություն

Ազգային ազգագրական փառատոնին ընդառաջ պատրաստում ենք ազգային ավանդական քաղցրավենիքներ՝ փոխինձ, հալվա:

Թխուկներ՝

Մայրիկներին խնդրում ենք պատմել թխուկների պատրաստման եղանակը, ձայնագրւմ կամ տեսագրում ենք: Բերում ենք թխուկների համար նախատեսված կաղապարներ միասին պատրաստում:

Բաղադրությւնը՝ ալյուր, շաքարավազ, ձու, կարագ:

Մեդիահմտություններ՝

Շարունակում են աշխատել Power Point  ծրագրով, սովորում ենք նոր գործիքների տիրապետել: Համագործակցում ենք կրտսեր դասարանների հետ սովորեցնում ենք մեդիահմտություններ:

Ուսումնական ճամփորդության կազմակերպում՝՝ Մարզական խաղեր ձյունե Ջրվեժում, Ազգագրության հետքերով դեպի Էջմիածին

Արդյունքների ամփոփում՝ Ձմեռային ուսումնական ճամբարի ամփոփում

Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատանքային նախագծեր՝

Ձմեռյին ուսումնական ճամբար.2.2 «Ուրախ արևներ» ջոկատ՝

Ընթերցում ենք և քննարկում

Սովորում ենք ավագ ընկերներից

Խաղում ենք ազգային խաղեր՝ «Հե՛յ, խմբեր, հե՛յ, խմբե՜ր, վերևի խմբեր, հե՜յ»

«Մենք ենք սովորեցնում» սովորող-սովորեցնող նախագիծ

«Հրաբխե լուսամփոփը» բնգիտատեխնիկական փորձ

Սովոր-սովորեցնող նախագիծ՝ սովորեցնում ենք բնագիտական որձ կատարել

Ուսումնական ճամփորդություն՝ Ձյունոտ օր ձյունե Ջրվեժում

Մարզական ստուգատես՝ Լողի ստուգատես

Վարպետության դաս՝ «Մեր իրավունքները», դասընթացավարներ՝ Լուսինե Լալայան, Նինա Հակոբյան

Posted in 2020-2021ուստարի, Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. 2020-2021

Ուսումնական առաջին շրջան ( սեպտեմբեր-դեկտեմբեր)
Սեպտեմբեր

Սեպտեմբերի 1՝ Գիտելիքի, գրի և դպրության օր, ընտանեկան նախագիծ՝     գիտելիքի օր՝ բարձունքի հաղթահարում , սեպտեմբերի 1

Աշնանային ստեղծագործական ամենամյա հավաք

Ուսումնական ճամփորդություն՝ Օշական՝ Դիդի Կոնդի բարձունքի հաղթահարում

Կոմիտասյան օրեր՝ ուսումնական նախագիծ, «Հակաբացիլ Կոմիտաս սովորում ենք միասին» ուսումնական նախագիծ, 

Լողափնյա աշուն Շարունակել կարդալ “Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. 2020-2021”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական ճամփորդություններ 2020-2021

«Սառցե սիրտը» ամանորյա ներկայացում. ուսումնական ճամփորդություն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի 2.1,  2.2  դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 12:00

Վայրը՝ Գաբրիել Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոն, ք. Երևան, Գ. Լուսավորիչ փողոց:

Նպատակը՝  «Ամանոր»ուսումնական նախագծի ամփոփում, «Սառցե սիրտը» ամանորյա գունեղ ուներկայացման դիտում: Շարունակել կարդալ “«Սառցե սիրտը» ամանորյա ներկայացում. ուսումնական ճամփորդություն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն”

Posted in 2020-2021ուստարի, Ուսումնական նախագծեր 2020-2021

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.2 դասարանի սովորողներ, ընտանիք

Ժամկետը՝Դեկտեմբերի 28-ից, հունվարի 11-ը

Նպատակը՝ Ուսումնական ձմեռն(արձակուրդը)  անցկացնել ուսուցողական, հետաքրքիր, մասնակցել «Ուսումնական ձմեռ» նախագծին: 

Թեմաները՝

  • Ամանրի գիշերը, իմ ցանկությունների իրականացումը
  • Ամանորյա զարդարանք՝ «Մեր ամանորյա տունը, այգին, բակը, եղևնին»/Ամանորյա Երևան
  • Ամանորյա ընթերցանություն
  • Ամանորյա ներկայացում ընտանիքի անդամների հետ
  • Տոնական մեդիաբացիկների պատրաստում
  • Բնագիտական նյութերի պատրաստում

Շարունակել կարդալ “«Ուսումնական ձմեռ» նախագիծ”