Արեգ Գասպարյան
Բարև Ձմեռ ,ես ուզում եմ, որ դու շուտ գաս։ Երբ գաս հետդ Ձմեռ պապ կբերես, որ երեխաներին շատ նվերներ բերի ։ Հետո շատ ձյուն կբերես, որ ձնեմարդ ու ձնագնդիկ պատրաստենք, դահուկ ու սահնակ քշենք։ Ես շատ եմ սիրում ձյան թեթև փաթիլները։ Շատ եմ ցանկանում, որ Ամանորին ձյուն գա։ Ուզում եմ կեսգիշերին իջնել բակ և ձյան տակ դիմավորել Ամանորը:

