Posted in Բնագիտական փորձեր

«Հրաբխե լուսամփոփ»բնագիտական փորձ

Անհրաժեշտ է — Աղ, ջուր,  մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:

Փորձ — Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:

Բացատրություն — Բուսական յուղը ջրից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսզի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:
Աղբյուր՝ http://www.adme.ru/zhizn-nauka/8-krutyh-nauchnyh-eksperimentov-dlya-detej-840310/