Posted in 2020-2021ուստարի

Նամակ Ձմեռ պապիկին

Էլանա Շահվերդյան

Բարև Ձմեռ Պապիկ։ Ես Էլանան եմ, 7 տարեկան։ Ես ուզում եմ , որ ձյուն գա։

Ձմեռ Պապիկ ես ուզում եմ փոքրիկ կատու , բայց իսկական։ Եվ ուզում եմ միաեղջյուր ու մի փոքրիկ արձանիկ ՝ ձնեմարդուկով և Ձյունանուշիկով։

Ցտեսություն Ձմեռ Պապիկ ջան։

Էդգար Մուրադյան

Բարև Ձմեռ  պապիկ,  ես  ինձ շատ    խելոք եմ պահել:   Ես  ուզում եմ  որ ամբողջ երկրում  ձյուն  լինի։    Ես  շատ եմ  ուզում     տեսնել  այլմոլորակային, ու  ես  ուզում եմ  տեսնել իսկական թագուհի։ Ես ուզում եմ, որ մայրիկս ու հայրիկս ունենան շատ ազատ ժամանակ, որ մեզ հետ խաղան։

Լիլի Թորոսյան

Ողջույն Ձմեռ պապիկ , ես շատ եմ սիրում փոքրիկ երեխաներին և իմ եղբորը, դրա համար ես ոչ մի բան չեմ ուզելու: Միայն ուզում եմ , որ շատ- շատ խելացի լինեմ:

Ալֆրեդ Հարությունյան

Բարև իմ սիրելի Ձմեռ պապիկ,ոնց ես, հո այս տարի չես հիվանդացել : Ես ուզում եմ միշտ բոլոր երեխաները ժպտան ։ Նրանց լիքը լիքը նվեր բեր, մեր զինվորների մայրերին էլ բեր,թող նրանց տղաների համար չլացեն։ Խաղաղությունբեր մեր երկրին։ Իսկ ինձ համար ուզում եմ ներֆ ,հոտվիլ զենքեր ,play station 5, շուն։ Շնորհակալ եմ Ձմեռ պապիկ ջան։

Էդգար Ճաղարյան

Բարեւ սիրելի Ձմեռ պապ , ես Էդգարն եմ, սովորում եմ Հարավային դպրոցում , ես ուզումեմ հով բորդ A4 ստեղած նարնաջագույն, մոխրագույն շորը, ուզում եմ զինվորները գան տուն:

Մարիամ Դանղյան

Ձմեռ պապիկ ես ուզում եմ որ փաթիները երկնքից թափվեն, որ

բոլոր երեխաները ձնանգդի խաղան, իսկ ինձ համար ես ուզում եմ դպրոցական իրեր։

Կատրինա Լալայան

Բարև Ձմեռ պապ,ես Լալայան Կատրինան եմ: Սիրելի Ձմեռ պապիկ, ես այս տարի լավ եմ պահել: Ես ուզում եմ, որ փոքրիկ երեխաներին բերես իրենց երազանքի խաղալիքները : Ես կուզեմ, որ մեր երկրում խաղաղություն լինի ու էլ պատերազմ չլինի, և միշտ երեխաները ուրախ լինեն:

Էմիլի Շահվերդյան

Բարև սիրելի Ձմեռ պապ։ Ես Էմիլին եմ։ Ես 7 տարեկան եմ։ Ես ուզում եմ կատու, բայց իսկական։ Եվ ուզում եմ փոքրիկ կատվի նկար, փափուկ խաղալիք միաեղջուր։ Հույսով եմ, որ կկատարես իմ խնդրանքը։

Վարդան Մարտիրոսյան

Իմ շատ սիրելի Ձմեռ պապ, ուղարկում եմ քեզ իմ ողջույններն ու համբույրները։ Ես քեզ շատ եմ սիրում ու սպասում քո գալստյանը։ Կցանկանամ, որ այս տարի խաղաղություն լինի աշխարհում, բոլորը լինեն առողջ, անհոգ ու ժպտան, սիրեն և սեր տարածեն։ Ուզում եմ, որ այս տարվա նվերը բերես քո ցանկությամբ, որ անակնկալ լինի, այդպես ավելի հետաքրքիր կլինի։ Սիրում եմ քեզ և սպասում Ամանորի իմ հրաշքին։

Վիկտորիա Բադալյան

Բարև Ձմեռ  պապիկ,  ես  ինձ շատ    խելոք եմ պահել:   Ես  ուզում եմ  որ ամբողջ երկրում  ձյուն  լինի։    Ես  շատ եմ  ուզում     տեսնել  այլմոլորակային, ու  ես  ուզում եմ  տեսնել իսկական թագուհի։ Ես ուզում եմ, որ մայրիկս ու հայրիկս ունենան շատ ազատ ժամանակ, որ մեզ հետ խաղան։

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն