հարավային դպրոցում խաղողագործ ճամբարականների նախագծային խումբը սկսել է զբաղվել Հարավի խաղողի վազերի մշակմամբ: Ճամբարականների հետ նախ ուսումնասիրեցինք խաղողի վազերը, սովորեցինք խաղողի վազի բաժակը տարբերել, մաքրեցինք մոլախոտերից, որ հետո ստեղծենք գեղեիկ կախովի խաղողի թարմաներ: Խաղողի վազի բաժակների ազատումը մոլախոտերից դեռ շարունակվում է, պարբերաբար ճամբարականները կհերթապահեն Հարավում և կմշակենք, կմաքրենք միասին խաղողի վազերը: Խաղողի վազերը ուսումնասիրելուց, մոլախոտերից մաքրելու աշխատանքներից հետո, օրը ամփոփեցինք զրույց-քննարկումով, ճամբարականները պատմեցին իրենց օօրվա մասին, ինչ են սովորել, ինչ նոր հմտություններ են ձեռք բերել, ինչպես նաև վազվեցինք մեր սիրելի անցանկապատ, կանաչապատ դպրոցի այգում:
Day: 03.06.2020
Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ
1. հանդիպումը նախապատրաստող աշխատողը՝ մանկավարժական աշխատողի 2019-2020 ուստարվա գործունեության գնահատում, այդ թվում՝
- դասընթացի (դասընթացների) ծրագիր
- մեթոդական մշակումների, հոդվածների
- ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, ակումբային նախագծերի
- ստեղծած ուսումնական նյութերի, առաջադրանքների, այդ թվում՝ նաև ֆլեշմոբների Կազմած ֆլեշմոբերի հղումներ՝, Զատիկ ընտանեկան ֆլեշմոբ՝ մաթեմատիկայի ֆլեշմոբ՝ 1, մաս 2, Հայոց լեզվի Հունվարյան ֆլեշմոբ
Ուսումնկան նյութերի հղումներ՝ Շարունակել կարդալ “Մանկավարժական աշխատողների հանդիպումներ կրթահամալիրի տնօրենի հետ”
Հարավի խաղողագործները
Մասնակիցներ՝ Խաղողագործների նախագծային խումբ, խաղողագործ և գինեգործ ուսանողներ
Ժամկետը՝ հունիսից
Նպատակը՝ Խնամել Հարավային դպրոց-պարտեզի խաղողի վազերը, հետևել աճին:
Խնդիրները՝
- Սովորել ճիշտ մշակել խաղողի վազերը
- խաղողի թարմայի ստեղծման հմտությունների ձևավորում
- սովորել պարարտեցնել, բուժել հատուկ դեղամիջոցներով, որոնք ստեղծված են խաղողի մշակման համար:
- այս պայմաններում պահպանել սոցիալական շփման կանոները և աշխատել այգում:
Ընթացքը և նկարագրությունը՝ Խաղողագործ ուսանողների, ինչպես նաև խաղողագործների նախագծային խումբը՝ 3-4 սովորողներ, հերթապահության ընթացքում Հարավում մշակում և խնամում ենք խաղողի վազերը: Ամեն հերթապահության սովորողների խմբերը փոխվում են:
Արդյունքները կամփոփում՝