Սարալանջում խաղողի այգու խնամքի, աշխատանքների հետ մեկտեղ մեր նախագծային խումբը սկսել է մասնակցել նաև կորնգանի արտի ստեղծաման աշխատանքներին: Կորնգանը խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերից է: Բոլոր տեսակները սննդանյութերով հարուստ, լավորակ կերեր են։ Օգտագործվում է խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ Կորնգանի արտի ստեղծման հիմքում ընկած է մեղվաբուծությունը, այս թփի տեսակի՝ քաղցրահամ ցողունը, ծաղկաբույլը գրավում է մեղուներին, որոնց պարսը կրթահամալիրի ուսումնական ագարակից կարող է հասնել սարալանջ, կորնգանի ծաղկից նեկտար հավաքելու: Կորնգանի արտ ունենալուց առաջ մաքրում ենք տարածքը մոլախոտերից որին կհաջորդի համապատասխան վարելահողի նախապատրաստումը, բույսի ցանումը:
Տեսանյութը՝ Անուշ Ներսիսյանի՝