Posted in Հեռավար ուսուցում, Ուսումնական նախագծեր 2019-2020, Ընտանեկան նախագծեր

«Ռոդարիական հարց ու պատասխան» ընտանեկան նախագիծ

Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ, ծնողներ, ընտանիքի անդամներ

Առաջարկվող նախագծի հեղինակներ՝ Ընտանեկան դպրոցի ղեկավարներ  և սովորողներ՝ Լիլի Թորոսյան և մայրիկ՝ Լուիզա Գրիգորյան, Մարիամ Դանղյան և մայրիկ՝ Լիլիթ Զաքարյան:

Ժամկետը՝

Նպատակը՝ Զարգացնել երևակայությունը, ստեղծագործական միտքը, ստեղծագործել, ընտանիքի անդամներին ներգրավվել ուսումնական գործընթացի մեջ:

Խնդիրներ՝

  • Բանավոր խոսքի զարգացում,
  • ստեղծագործական, երևակայական մտքերի ձևակերպման կարողության զարգացում, արտահայտում,
  • խմբային աշխատանքի կատարման ձևավորում,
  • էլեկտրոնային հասցեով հաղորդակցվում,
  • ծնողների ներգրավվում ուսումնական գործընթաց:

Ընթացքը և նկարագրությունը՝ Սովորողները ընտանիքի անդամների հետ հորինում են ռոդարիական հարցեր, տեսանյութ-նամակի միջոցով ուղարկում իր ընկերոջ էլհասցեին, (ծնողների կամ իմ օգնությամբ՝ անպայման նշելով ինձ), ով պատասխանում է հարցերին ընտանիքի անդմների հետ միասին: Իր ցանկությամբ կարող է պտրաստել ռոդարիական հարցեր և ուղղել մեկ այլ սովորողի: Հորինուկներին մասնակցում են ընտանիքի անդամները, կարող են առաջարկել իրենց հարցերը, պատասխանները:

Արդյունքների ամփոփում՝

Լիլի Թորսյան  հարցը ուղղում է Մարիամ Դանղյանին

Մարիամ Դանղյան պատասխանում է Լիլի Թորոսյանին և իր հարցը ուղղում Էլանա Շահվերդյանին՝

Էլանա Շահվերդյան -պատասխանում է Մարիամ Դանղյանին և իր հարցը ուղղում Էդուարդ Միքայելյանին

Էդուարդ Միքայելյան-պատասխանում է Էլանայի հարցերին և իր ոդարիական հարցերը ուղղում Էմիլի Շահվերդյանին

Էմիլի Շահվերդյան պատասխանում է Լիլիի հարցերին և իր ռոդարիական հարցերը ուղղում Լուսե Բաղդասարյանին

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն