Posted in Ուսումնական ճամփորդություններ, Կրթական փոխանակումների նախագծեր

Ծաղկալանջյան բարձունքը հաթահարած ճամփորդ սեբաստացիները

Առաջին դասարանի սովորողների առաջին ուսումնական ճամփորդությանը՝ բարձունքի հաղթահարմանը, մասնակցեցին  Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողները::  Մինչ բարձունք նվաճելը , մեր առաջին կանգառը եղավ Զվարթնոց տաճարում, որից հետո Հարավային դպրոցի 1-1, 1-2 սովորողներին միացան նաև Ծաղկալանջ գյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի սովորողները, տնօրեն Հ.Եգորյանը, կազմակերպիչ՝ Մարինե Ամիրջանյանը, դասվար Ալեքսանյանը, ուսուցչի օգնականները: Ծաղկալանջ գյուղի սովորողների համար կրկնակի տոն էր, քանի որ իրենք առաջին անգամ Անկախության տոնը սեբաստացիների հետ տոնեցին՝ բարձունք հաղթահարելով, Կարմիր բլուրը բարձրանալով: Սովորողները միմյանց օգնելով  հաղթահարեցին բլուրը, միասին կատարեցին «Արև եկ, եկ», «Անդաստան» երգերը: Բարձունքն հաղթահարելուց հետո մեզ ուղեկցեցին գյուղի հնավայրը, որտեղ կատարել են պեղումներ: Ծաղկալանջ գյուղի հնավայրի մասին է պատմում Լևոն Գրիգորյանը: Բարձունքը հաղթահարելուց հետո սովորողները վայելեցին իրենց նվաճումը գյուղի ծիրանենիների այգում՝ հյուրասիրությամբ, ընկերական միջավայրում, որից հետո միասին այգում շուրջպար բռնելով՝ կատարեցինք  «Կաքավիկ», «Փայտե Ձիուկ»  երգերը, միասին սովորեցինք «Աքաղաղն ու կտուրը», «Ծիտն ու բազեն», «Կռունկները» բանաստեղծությունները: Իսկապես, օրն հրաշալի էր, հագեցած, հաղթական, ուսումնական և ճամփորդական:

Օրվա ամփոփումը՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Ողջո՜ւյն, ես Մարգարիտա Հովնանյանն եմ՝ մասնագիտությամբ բանսեր-մանկավարժ, աշխատում եմ ≪Մխիթար Սեբաստացի≫ կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում՝ որպես դասվար:Սիրում եմ ընթերցել, զբաղվել սպորտով, երբեմն ստեղծագործել:

Թողնել մեկնաբանություն